Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը համաձայն է քաղաքական բանակցությունների՝ կոալիցիայի առաջարկած ֆորմատին


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը տարածել են համատեղ որոշում, որով համաձայնել են քաղաքական բանակցությունների նստել իշխանական կոալիցիայի հետ՝ վերջինիս առաջարկած ֆորմատով. ՀՀԿ-ի, «Օրինաց երկիր»-ի եւ Դաշնակցության 2-ական անդամ, ովքեր լիազորված են լինելու քաղաքական բանակցություններում ներկայացնել նաեւ ՀՀ գործող նախագահին եւ ՀՀ կառավարությունը:

Հրապարակված որոշման մեջ նշվում է, որ թեեւ իշխանությունները չեն կատարել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի պահանջները, ինչը «համապատասխան մթնոլորտ չի ստեղծում բանակցություններ սկսելու համար», «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը որոշել են «համաձայնել կայանալիք քաղաքական բանակցությունների առաջարկվող ֆորմատին», եւ «առաջարկել քաղաքական բանակցություններին օրակարգում ընդգրկել մեկ հարց. «2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները»:

Քաղաքական բանակցությունները նախատեսված է սկսել այսօր երեկոյան:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG