«Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ արել է մի շարք, մեղմ ասած, ոչ ճիշտ պնդումներ», - անդրադառնում է «Առավոտ» թերթը՝ մատնանշելով մասնավորապես գլխավոր դատախազի հավաստիացումները, թե որոշ լրագրողներ հրաժարվում են գալ հարցաքննության՝ ապրիլի 5-ին իրենց հանդեպ կիրառված բռնությունների գործով կամ թե ապրիլի լույս 13-ի գիշերը լրագրողներ չեն ձերբակալվել: «Նույն տեղեկությունը՝ հարցաքննություններից խուսափելու մասին, նա ավելի վաղ հայտնել էր նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին», - նշում է «Առավոտ»-ը: - «Ավելին՝ նրան փորձում էր վստահեցնել, թե լրագրողները չեն ցանկանում բողոքել, քանի որ ներքին պայմանավորվածության են եկել վնասները հատուցելու վերաբերյալ... Որեւէ մեկը, սակայն, օլիգարխների հետ առեւտուր չի արել կապտուկների դիմաց», - ընդգծվում է «Առավոտ»-ում: - «Այնպես որ, Աղվան Հովսեփյանը ճիշտ կանի՝ դադարեցնի իրականությունը նենգափոխելու փորձերը, եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել չկարողանալը կամ չցանկանալը չսքողի «հիվանդ գլխից առողջի վրա բարդելով»:
«Չնայած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտնի բանաձեւում արձանագրված է, որ Հայաստանի խորհրդարանում շրջանառության մեջ դրված «Ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրինագիծը» Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կողմից գնահատվել է չափազանց սահմանափակող, այն արագ ընդունվեց եւ այլեւս որեւէ լիազոր մարմնի համար պրոբլեմ չի կարող լինել իրենց անհաճո զանգվածային միջոցառումը արգելելու համար դրա դրույթներից որեւէ մեկը կյանքի կոչել: Այնպես որ, ընդդիմությունն այս առումով հայտնվել է մեղավորության կանխավարկածի դաշտում», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Եվ անկախ ամեն ինչից՝ չի պատրաստվում ենթարկվել այդ օրենքին»:
«Եվրախորհրդից վտարվելը անխուսափելի է դառնում» վերնագրի տակ կետ առ կետ անդրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի վերաբերյալ վերջին բանաձեւի պահանջներին, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը մատնանշում է, որ այս օրերին էլ դրանցից որեւէ մեկը իշխանությունները չեն կատարում: Այստեղ ձեւակերպված է. - «Անգամ Հայաստանի վտարման հեռանկարը Եվրախորհրդից նրանց չի մտահոգում, քանի որ սեփական աթոռները պահպանելու միակ միջոցը տեսնում են ուժի չպատճառաբանված ցուցադրության մեջ»:
Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտ» թերթում բանաձեւել է. - «Ավելի լավ է ունենալ բոլորի լիազորությունները սահմանող օրենք, քան այդ խնդիրները կարգավորել Գերագույն խորհրդի ինչ-ինչ որոշումներով»: Պատասխանելով «Արդյո՞ք իշխանություններն ունեն քաղաքական կամք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում տեղ գտած պահանջները իրենց մասով իրականացնելու համար» հարցին՝ Տիգրան Թորոսյանը շեշտում է. - «Այդ բանաձեւը շատ կարեւոր է: Կարծում եմ, ժամանակն է ամեն ինչ մի կողմ թողնել՝ ավելորդ վիրավորանքները եւ այլն, եւ շատ լուրջ վերաբերվել բանաձեւին»:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ստրասբուրգյան վերջին անցուդարձի հետքերով «Հայոց աշխարհ» թերթում գնահատում է. - «Համամիտ չեմ այն տեսակետին, թե մենք այս քննարկումից հետո հայտնվեցինք վատ դրության մեջ: Հայաստանն ընդունեց այդ մարտահրավերը, գնաց բաց քննարկման՝ դրանով իսկ ցույց տալով, որ մեր ընդդիմությունն այնքան կշիռ ունի երկրում, որ երկու հոգով կարողանում է խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հետ կապված հարց հարուցել... Հայաստանը չխուսափեց Եվրախորհրդի լիիրավ անդամին վայել կեցվածքով իր ներքին խնդիրները քննարկման դնել վեհաժողովում»:
«Կադրային քաղաքականությունը մեր պետականության ամենախոցելի տեղերից է մնում», - այսօր կրկին արձանագրել է «Գոլոս Արմենիի» թերթը: - «Ներկա դրվածքում թույլ է հատկապես «Օրինաց երկիր» կուսակցության կադրային բանկը, որի առաջադրած արդեն երկրորդ նախարարն է ազատվում աշխատանքից: Երրորդին՝ Սերգո Երիցյանին ուղղված քննադատության պակաս էլ չկա: Քաղաքաշինության նոր նախարարի թեկնածու այդ կուսակցությունը մինչ օրս չի կարողացել առաջարկել»:
Ինչ վերաբերում է նորանշական մշակույթի նախարարին, «Գոլոս Արմենիի»-ին հակված է կարծելու, որ Հովիկ Հովեյանը «Օրինաց երկիր» մտավ, քանզի նախարարի պորտֆել ստանալու ճանապարհը դա էր: «Հայկական ժամանակ»-ը այսօր փոխանցում է. - «Հովիկ Հովեյանը արդեն ընկել է նախարարական տարերքի գիրկը: Երեկ նա կառավարությունից պահանջել է միանգամից երկու ծառայողական մեքենա. մեկը՝ իրեն, մյուսը՝ իր ընտանիքին սպասարկելու համար: Բացի այդ, քանի որ մշակույթի արդեն նախկին նախարար Թամար Պողոսյանն աշխատասենյակից իր հետ տարել է նաեւ աշխատասենյակի կահույքը, որն իրեն անձնական նվեր է եղել, Հովիկ Հովեյանին առաջարկել են կրկին աշխատասենյակ բերել Ռոլանդ Շառոյանի օրոք օգտագործված կահույքը: Հովեյանը, սակայն, մեծ աղմուկ է բարձրացրել՝ ասելով, թե ինքը չի կարող նման պայմաններում աշխատել... Ընդհանրապես, արդեն իսկ զգացվում է, որ Հովեյանը մանկուց երազել է նախարար դառնալ: Ու թերեւս սա էր պատճառը, որ մի քանի ժամում խիստ հավանեց «Օրինաց երկիր» կուսակցության գաղափարախոսությունը», - եզրափակել է «Հայկական ժամանակ»-ը:
Վաչե Սարգսյան