Մատչելիության հղումներ

Հայաստանը գոհունակություն է հայտնում աջարական ճգնաժամի հանգուցալուծման կապակցությամբ


Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան գնահատելով անցած գիշեր Ասլան Աբաշիձեի հրաժարականով Աջարական ինքնավարության եւ Վրաստանի կենտրոնական իշխանության միջեւ հակամարտության ավարտը, շեշտել է, որ այդ հանգուցալուծումը «եւս մի կարեւոր քայլ է Վրաստանում, հետեւաբար ողջ Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու ճանապարհին»:

«Մենք գոհունակություն ենք հայտնում, որ Աջարական ինքնավարության եւ Վրաստանի կենտրոնական իշխանության միջեւ լարված հակամարտությունը վերջ գտավ հիմնականում խաղաղ ճանապարհով եւ անարյուն», - ասված է Գասպարյանի պատասխանում: - «Այդ կապակցությամբ մենք ողջունում ենք Վրաստանի բարձրագույն իշխանությունների հետեւողական եւ վճռական քաղաքականությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել այս լուրջ խոչընդոտը»:

Ասլան Աբաշիձեն անցած գիշեր ներկայացրել է իր հրաժարականը եւ մերձավոր ազգականների ու համախոհների հետ միասին մեկնել է Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG