Մատչելիության հղումներ

Ժակ Շիրակ. Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարց է


«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է բացառապես Անկարայի եւ Երեւանի երկկողմ հարաբերություններին», - հայտարարել է այսօր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կախված չի լինելու եղեռնի ճանաչումից:

Փարիզում տեղի ունեցած մամլո ասուլիսում Ժակ Շիրակն ասել է. - «Դա Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների խնդիր է: Ես խորապես բավարարված եմ այդ բնագավառում տեղի ունեցող դրական փոփոխություններով, եւ սխալ կլիներ երկկողմ հարաբերությունների այդ ոլորտում ապագայի մասին դատել անցյալի պրիզմայով»:

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը կանխատեսում է արել, թե առնվազն 10 տարի կպահանջվի մինչեւ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը: Նրա կարծիքով, Թուրքիայում դեռ պայմաններ չեն ձեւավորվել Եվրամիություն մտնելու համար:

«Երկարաժամկետ հեռանկարում Անկարայի միացումը միությանը ցանկալի է», - այդուհանդերձ ասել է Ժակ Շիրակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG