Մատչելիության հղումներ

Հայաստանի մամուլը կրկին գնահատվել է «ոչ ազատ»


«Ֆրիդոմ Հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության՝ երեկ հրապարակած «Մամուլի ազատություն-2004. լրատվամիջոցների անկախության համաշխարհային ուսումնասիրություն» զեկույցում, Հայաստանը աշխարհի 186 երկրների շարքում 135-րդ տեղում է՝ «ոչ ազատ» կատեգորիայում:

Հայաստանը «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցում 135-139-րդ տեղերը կիսում է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Մալդիվյան կղզիների, Մավրիտանիայի, Սինգապուրի եւ Փղոսկրի Ափի հետ:

Ամենամյա այս ուսումնասիրությունը գնահատում է տպագիր, հեռարձակվող եւ ինտերնետային լրատվամիջոցների ազատությունը հետազոտությամբ ընդգրկված երկրներից յուրաքանչյուրում՝ գնահատելով «ազատ», «մասամբ ազատ» կամ «ոչ ազատ»: Ներկա զեկույցը վերաբերում է 2003 թվականի իրադարձություններին: Անցած զեկույցում Հայաստանը նույնպես «ոչ ազատ» կատեգորիայում էր:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG