Երեքշաբթի օրը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իշխանամետ պատգամավորները ընդդիմությանը մեղադրեցին Լեռնային Ղարաբաղի հարցը վտանգելու մեջ:
«Մեր թշնամիներն ամենաբարձր մակարդակով բացահայտորեն հայտարարում են Ղարաբաղի հարցը պատերազմով իրենց օգտին լուծելու ցանկությունների մասին: Եվ եթե իշխանությունն ու ընդդիմությունը չսթափվեն, այս ամենի վերջը ունի իր գինը՝ դա Ղարաբաղի կորուստն է», - ասաց ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:
ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը ավելացրեց բառացիորեն հետեւյալը. - «Պետության ներսում պարարտ հող է նախապատրաստվում օտարների ազդեցությունների շրջանակները մեծացնելու, Արցախյան հիմնահարցին կամային լուծումներ տալու նպատակով: Առավել եւս՝ գնալով ուղղակի է դառնում Հայաստանի անկախության, ինքնիշխանության հետագա ճակատագիրը»:
Ընդդիմության առաջնորդների մեծ մասը խորհրդարանական հայտարարություննրի ժամին հանրահավաքում էին: Այդուհանդերձ, ՀԺԿ ղեկավար անդամ, «Արդարություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Զաքարյանը այդ մեղարդանքներին հակադարձեց. - «Իսկ ինչո՞ւ չէին մտածում ընտրությունները կեղծելիս, որ Ղարաբաղի հարց գոյություն ունի: Ամենամեծ հարվածը Ղարաբաղին, հենց նախագահական ընտրությունների կեղծումն էր»:
Գեւորգ Ստամբոլցյան