Մատչելիության հղումներ

«Հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման մասին» օրինագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ


Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի օրը, ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորների բացակայությամբ, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման մասին» օրինագիծը:

Օրինագծին դեմ են քվեարկել միայն անկախ պատգամավորներ Մանուկ Գասպարյանը եւ Էմմա Խուդաբաշյանը:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերով, երրորդ ընթերցմամբ օրինագիծը կարող է քվեարկության դրվել արդեն վաղվա նիստում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG