Մատչելիության հղումներ

Արթուր Վարդանյանը կալանվեց 2 ամսով


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյան դատարանը երկուշաբթի օրը որոշել է ապրիլի 22-ին «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ աջակիցների դեմ անցած ամիս Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործով ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Արթուր Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2-ամսյա կալանքը:

Գլխավոր դատախազության՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության համաձայն՝ «1991 թվականից ԱՄՆ-ում բնակվող, իսկ 2002 թվականից այդ երկրի քաղաքացի հանդիսացող Արթուր Վարդանյանը, օգտագործելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, օգտվել է Հայաստանի քաղաքացու իրավունքներից, բազմիցս հատել է մեր երկրի պետական սահմանը, այստեղ ներգրավվել է քաղաքական եւ ընտրական գործընթացներում, իսկ ընթացիկ տարվա ապրիլի 11-ին, կրկին ժամանելով Երեւան, ակտիվորեն մասնակցել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններին»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG