Մատչելիության հղումներ

Սուրենյանցի խափանման միջոցը չի փոխվի


Վերաքննիչ դատարանը մերժել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Գրիգորյանի բողոքը իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Ռուբեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բողոքը վերաքննիչ ատյանի դատարանը մերժել է առանց որեւէ հիմնավորման: Դատարանը մերժել է նաեւ Սուրենյանցից գրավի դիմաց ազատ արձակելու մասին խնդրանքը: Գրիգորյանը ասաց նաեւ, որ պատրաստվում է վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Սուրեն Սուրենյանցը ձերբակալվել էր ապրիլի սկզբին «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների դեմ Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի շրջանակներում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG