Մատչելիության հղումներ

Դաժան ծեծի է ենթարկվել Աշոտ Մանուչարյանը


Հինգշաբթի օրը ժամը 13-ի սահմաններում դաժան ծեծի է ենթարկվել Մտավորականների ֆորումի նախաձեռնողներից քաղաքական գործիչ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության:

Աշոտ Մանուչարյանի հետ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խմբի անդամ Gայանե Մարկոսյանը: Նրա խոսքեորվ, Մանուչարյանին ծեծել են Թումանյան փողոցի վրա, երբ իրենք գնում էին Մտավորականների ֆորումի գրասենյակ:

«Ես հանդիպեցի Աշոտ Մանուչարյանին, որը նույնպես գնում էր Մտավորականների ֆորումի գրասենյակ: Միառժամանակ զրուցելուց հետո մտանք դալան: Անմիջապես հետեւից մտան երեք թիկնեղ մարդիկ՝ սափրագլուխ եւ կապյուշոնները գլխներին քաշած, եւ ինձ ասացին՝ դուք գնացեք առաջ, մենք խոսելու բան ունենք, ինչին Մանուչարյանը ասաց՝ գնանք գրասենյակում խոսենք, եւ մենք միասին շարունակեցինք մեր ընթացքը: Դալանից դուրս գալուց անմիջապես հետո երկուսը հարձակվեցին Աշոտի վրա, իսկ մեկը ինձ մի կողմ քաշեց: Դաժանաբար ծեծելուց հետո նրանք հեռացան»:

Մանուչարյանը տեղափոխվել է Նոր Նորքի Շտապ օգնության հիվանդանոց: Գայանե Մարկոսյանի փոխանցմամբ, Աշոտ Մանուչարյանը ստացել է դեմքի կոտրվածքներ, բժիշկները ստիպված են եղել վիրահատել նրա ծնոտը: Ներկայումս Մանուչարյանը վերակենդանացման բաժանմունքում է:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG