Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները նույնպես ենթարկվել են վարչական կալանքի


«Մենք խուսափում ենք հիմա տանից դուրս գալ, որովհետեւ ամեն կերպ աշխատում են մեզ զրկել միտինգներին մասնակցելու մեր իրավունքից», - հրաժարվելով ձայնագրման ստուդիա գալու հրավերից՝ «Մաքսլիբերտի»-ին ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպություն անդամ Ալբինա Ահարոնյանը՝ իր մտավախությունը հիմնավորելով այսպես. - «Այսօր առավոտյան ժամը 7-ին երեք հոգի քաղաքացիական համազգեստով եկել էին մեր տուն, հարցրել էին ինձ եւ մայրիկիս: Բայց, քանի որ մենք արդեն փորձ ունենք, ամսի 5-ից տանը չենք գիշերում, որովհետեւ ամսի 5-ին նույնպես նրանք եկել էին եւ հրավիրում էին մեզ ոստիկանություն»:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ է վստահ, որ իրեն բերման չեն ենթարկի հանրահավաքի գնալիս, Ալբինան պատասխանեց. -«Եթե քաղաքացիները շատ են լինում, նրանք չեն համարձակվում մոտենալ»:

«Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հանրապետությունում ձեւավորվի օրինական իշխանություն: Մասնակցելու ենք երթին, եթե պետք լինի՝ նաեւ գիշերելու ենք այնտեղ», - զրույցի վերջում ասաց Ալբինա Ահարոնյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Վիլեն Արեւշատյանը «Մաքսլիբերտի»-ին կրկին հեռախոսով փոխանցեց, որ այս օրերին արդեն իրենց կազմակերպության մի քանի արդամների իրավապահները բերման են ենթարկել:

«Ձերբակալվել է Պողոսյանը Էդգարը, ով դատարանի որոշմամբ երթարկվել է 7-օրյա կալանքի: Նույն ժամկետով վարչական կալանքի է ենթարկվել Ավագյան Համլետը, Ղազարյանը Կարենը՝ 5օր», - օրինակներ բերեց Արեւշատյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ «Ազգային միաբանություն» կուսակցության ակտիվիստներից կալանվել է 128 մարդ:

Նրա խոսքերով, կալանավորվածներին ներկայացվել է «խուլիգանության» մեղադրանք: «Այսինքն՝ հանրահավաքում դրոշակ բռնելը համարվում է խուլիգանություն», - տարակուսեց նա:

Հարցին, թե ի՞նչն է երիտասարդներին մղում մասնակցել բողոքի ցույցերին, Արեւշատյանը պատասխանեց, թե երիտասարդների այդ հատվածը դա անում է իրենց իսկ ապագայի համար: «Այսօրվա մեր երիտասարդությունը մեկնում է դուրս՝ աշխատելու, որովհետեւ այստեղ աշախտանք չունեն, չգիտեն ինչով զբաղվեն»:


Արմինե Գեղամյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG