Հինգշաբթի օրը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գլխավորած պատվիրակությունը: Երկօրյա այցի ընթացքում քննարկվելիք հարցերը վերաբերում են հիմնականում երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը:
Սա Ռաֆիկ Հարիրիի երրորդ այցն է Հայաստան: Երկու երկրների փոխադարձ առեւտրի եւ ներդրումների ծավալները այնքան փոքր են, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը առանձին տողով դրանք ցույց չի տալիս։ Համենայնդեպս, 1997-ի հոկտեմբերին ու 1998-ի մայիսին վարչապետ Հարիրիի եւ 2000 թվականի մայիսին Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հայաստանյան այցերից հետո լուրջ ներդրումներ կամ առեւտրի ընդլայնում չի գրանցվել։
«Ծավալները ցանկալիից հեռու են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը: - «Հակառակ նրան, որ երկու անգամ եղել է վարչապետի այց, եւ դրանք կրել են որոշ իմաստով ավելի քաղաքական բնույթ, այս անգամ արդեն [կանցկացվի] միջկառավարական հանձնաժողովի նիստ:: Նախատեսվում է որոշակի համաձայնագրերի ստորագրում»:
Դեսպանի փոխանցմամբ, նախատեսված է նաեւ ստորագրել արձանագրություն, ուր նախանշվելու են երկկորղմ տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները:
Լիբանանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են այդ երկրի Էկոնոմիկայի եւ առեւտրի, ֆինանսների, բարձրագույն կրթության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության նախարարները, Լիբանանի ներդրումների զարգացման գործակալության տնօրենը, ինչպես նաեւ Լիբանանի խորհրդարանի չորս հայազգի պատգամավորները։
Ռաֆիկ Հարիրին այսօր կառավարությունում առանձնազրույց ունեցավ վարչապետ Մարգարյանի հետ, ինչից հետո սկսվեց հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի արդյունքում արդեն վաղը կստորագրվեն մի քանի փաստատթղթեր գյուղատնտեսության, մշակույթի եւ բանկային ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Արեգ Հովհաննիսյանի խոսքերով ծրագրեր կան համատեղ բանկ հիմնելու ուղղությամբ:
Ներդրումների առումով շոշափելի ակնկալիքներ կային լիբանանահայ գաղութից, որի ճշգրիտ քանակի վերաբերյալ այսօր ստույգ թիվ չկարողացավ ասել նույնիսկ Լիբանանում Հայաստանի դեսպանը: Երբեմնի 300-հազարանոց գաղթօջախը վերջին երկու տասնամյակների ընթացքում նկատելիորեն նոսրացել է:
«Երեւի կիսով չափ նվազել է: Մարդահամար չի եղել վաղուց», - ասաց Արեգ Հովհաննիսյանը: - «Բայց նորից նշանակալի դերակատարություն ունի Լիբանանի թե' քաղաքական, թե տնտեսական եւ մշակութային կյանքում»:
Լիբանանի վարչապետի այցի շրջանակներում վաղը հանդիպումներ են նախատեսված նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։
Ատոմ Մարգարյան