Մատչելիության հղումներ

ՆՓԱԿ-ը անցկացնում է երիտասարդ արվեստագետների մրցույթ


Մրցույթին կարող են մասնակցել 6-ից մինչեւ 30 տարեկան արվեստագետները: Ինչպես «Մաքսլիբերտի»-ին ասաց ՆՓԱԿ-ի տնօրեն Էդուարդ Պալասանյանը, մրցույթն անցկացվում է «Ռոբերտ Պողոսյան եւ զավակներ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: 4 անվանակարգերում հաղթողների համար սահմանված են մրցանակներ՝ 1500-ական դոլար:

«Առաջին անվանակարգը կերպարվեստն է, որը պարունակում է նկարչություն, քանդակագործություն՝ ինչպես ավանդական ձեւով, այնպես էլ խառը տեխնիկայի աշխատանքներ», - ասաց Պալասանյանը: - «Երկրորդը ստեղծագործական գրականությունն է՝ բանաստեղծություն եւ արձակ: Երրորդը երաժշտությունն է՝ թե' ստեղծագործական, թե' ստեղծագործական մեկնաբանություն, ասենք՝ դասական երաժշտության: Չորրորդը վիդեոարվեստն է՝ առհասարակ էկրանի վրա ցուցադրվող մաքուր վիդեոարվեստը»:

ՆՓԱԿ-ի տնօրենը ներկայացրեց նաեւ մրցույթի պայմանները. աշխատանքները պետք է կատարված լինեն 2001 թվականի հունվարի 1-ից հետո, դրանց հրատարակված լինելը պարտադիր չէ:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-նն է:


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG