«Հաշմանդամ երիտասարդները ամենաանպաշտպան խավն է: Նրանք իրոք օգնության կարիք ունեն», - «Մաքսլիբերտի»-ին ասաց Վահե Հարությունյանը: - «Մենք հիմնականում օգնում ենք անապահով խավերին: Նույն նպատակն է հետապնդում նաեւ եռափուլ այս մարաթոնի կազմակերպումը»:
«Հայաստան - Արցախ - Սփյուռք» երիտասարդական բարեգործական կազմակերպությունը, որ հիմնադրվել է 2002 թվականին, նպատակ է հետապնդում օգնել հայ երիտասարդներին: Այն մասնաճյուղեր ունի Բեյրութում, Թբիլիսում, Փարիզում, Ստամբուլում եւ Թեհրանում:
Մարտի 31-ին Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մեկնարկելիք համերգ-մարաթոնին մասնակցելու են հայկական էստրադայի աստղերից Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմման, Վարդուհի Վարդանյանը, Սյուզան Մարգարյանը, Ֆրոշը, Հայկոն, ովքեր հրաժարվել են հոնորարից՝ այն փոխանցելով հաշմանդամ երեխաներին:
«Հայաստան - Արցախ - Սփյուռք» երիտասարդական բարեգործական կազմակերպությանը ֆինանսապես աջակցելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանի կենտրոնական բանկը, արդարադատության նախարարությունը, հարկային եւ մաքսային գերատեսչությունները:
Մարաթոնի երկրորդ փուլը ծրագրվում է անցկացնել հունիսին Ստեփանակերտում, երրորդը՝ աշնանը Լոս Անջելեսում:
Անուշ Մկրտչյան