Մատչելիության հղումներ

Քոչարյանը հույս է հայտնում, որ վրաց-աջարական դիմակայությունը կկարգավորվի «բանակցային սեղանի շուրջ»


Հայաստանի ղեկավարությունը երեքշաբթի օրը հույս է հայտնել, որ Վրաստանի եւ Աջարիայի միջեւ սրված դիմակայությունը արագ եւ խաղաղ կերպով կկարգավորվի:

Պաշտոնական Թբիլիսին շրջափակել է Աջարիայի նավահանգիստներն ու ցամաքային սահմանները այն բանից հետո, երբ անցած շաբաթավերջին վերջինիս ղեկավար Ասլան Աբաշիձեն թույլ չի տվել Միխայիլ Սահակավիլուն այցելել Աջարիա: Շրջափակման հետեւանքով փակվել է Վրաստանի խոշոր նավահանգիստներից Բաթումը:

«Կարծում եմ, որ նրանք կկարողանան առանց լուրջ պրոբլեմների խնդիրը կարգավորել բանակցային սեղանի շուրջ», - երեքշաբթի օրը ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, թե Վրաստանի ղեկավարությունը տեղյակ է, որ այդ երկրի սեւծովյան նավահանգիստները կարեւոր են Հայաստանի համար:

«Կայությունը Վրաստանում եմ համար չափազանց էական է, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի Վրաստանում կայունություն լինի», - ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Սերժ Սարգսյանը: - «Չեմ ուզում առաջ ընկնել եւ կիսել այն կարծիքները, որ տարածաշրջանում նոր պատերազմ է սկսվելու: Պիտի կրկնեմ, որ մենք հույս ունենք, որ Վրաստանում կայունություն է լինելու»:

Հայաստանի արտաքին առեւտրի բեռնափոխադրումների շուրջ 90 տոկոսը բաժին է ընկնում Վրաստանում գտնվող սեւծովյան Բաթում եւ Փոթի նավահանգիստներին:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, մինչդեռ, որ ավելանում է զինվորական ստորաբաժանումների քանակը վրաց-աջարական սահմանի երկու կողմերում:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG