Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը այցելում է Ռազմական ինստիտուտ


Երեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր աշխատանքային օրվա մի զգալի հատվածը՝ ավելի քան 2,5 ժամ անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

«Այս այցը պետք չէ դիտարկել իբրեւ ինչ-որ ատրակցիոն», - պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց նախագահը: - «Սա իմ պարտականությունների շրջանակներում է: Պետք չէ սպառնալիքների կտրվածքով այս այցը գնահատել»:

Նախագահը ասաց, որ անցած շաբաթ Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո ինքը կապվել է պաշտպանության նախարարի հետ եւ ասել, որ վերջինս «արագացնի հրավերը»:

Հանդիպման ժամանակ ուսանողները առաջարկել էին, որ ուսմանը զուգընթաց հաճախեն ռազմական դասընթացների եւ ուսման ավարտին ստանան սպայի կոչում: «Ուղղակի հնարավոր չէ», - ասաց այսօր նախագահը՝ ավելացնելով, որ խորհրդային տարիներին բուհերում գործող ռազմական ամբիոնները լիարժեք սպաներ չէին պատրաստում:

«Եթե մենք մտածում ենք մեր անվտանգության մասին, մտածում ենք այս տարածաշրջանում դերակատարություն ունենալու մասին, մենք նաեւ պետք է գիտակցենք, որ մեր բանակը պետք է համալրված լինի լուրջ սպայական կազմով», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահը ինստիտուտում ընդունեց ապագա սպաների տողանն ու շքերթը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG