«Հայաստանի բախտը բերել է, որ նման նախագահ ունի», - Միխայիլ Սահակաշվիլու այս արտահայտությամբ է «Հայաստանի Հանրապետություն» թերթը մեծադիր վերնագրել նրա այցի մատուցումը: «Վրացիները մեզանից սովորելու շատ բան ունեն», - Վրաստանի նախագահին արձագանքելով՝ իր հերթին շեշտադրում է «Հայոց աշխարհ» թերթը: «Ինչ վերաբերում է Ջավախքի հնարավոր ինքնավարության հարցին, ապա Վրաստանի նոր նախագահի արձագանքը առավել քան կտրուկ էր, որոշ երանգներով անգամ զգացմունքային», - նշում է «Հայոց աշխարհ»-ը՝ ամրագրելով Սահակաշվիլու խորհուրդը՝ դրա մասին չմտածել անգամ, ու այդ հարցում գոնե այսօր այլեւս չխորանալով: Փոխարենը, տարածաշրջանային հայացքով նայելով Վրաստանի նոր նախագահի կարգախոսերին, «Հայոց աշխարհ»-ի վերլուծաբանը գրում է. - «Գործ ունենք մի անձնավորության հետ, որի առջեւ դրված է զույգ կետերից բաղկացած հստակ ծրագիր. ա) Հարավային Կովկասի երկրների տնտեսաքաղաքական ինտեգրումը միմյանց հետ, բ) այդ ինտեգրված ամբողջության ձերբազատումը ռուսական ազդեցության ու խորհրդային ժամանակների բոլոր «հետքերից», վերաինտեգրումը արեւմտյան կառույցների մեջ»։ «Այսպիսով, ի դեմս Միխայիլ Սահակաշվիլու, գործ ունենք ոչ վրաց ազգայնականի եւ ոչ անգամ Վրաստանի նախագահի, այլ փաստորեն Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության «կոորդինատորի» հետ», - բխեցվում է «Հայոց աշխարհ»-ում։ - «Նրա նմանները այն «առաջին ծիծեռնակներն» են, որոնք հաջողության հասնելու 1-2, իսկ լավագույն դեպքում՝ 10 տոկոս շանս ունեն։ Բայց դա կարեւոր չէ այն հզոր ռազմավարական կենտրոնների տեսանկյունից, որոնք նման գաղափարներ են «արտանետում» Հարավային Կովկասի քաղաքական թատերաբեմ։ Կարեւորը, ինչպես ասում են, սկիզբն է, իսկ թե ո՞վ կլինի շարունակողը եւ քանի ռոմանտիկ կտապալվի այդ ճանապարհին՝ ամենեւին էլ էական չէ։ Ուղղակի Սահակաշվիլին, հանդես գալով տարածաշրջանի ինտեգրացման ծրագրի հեղինակ ու գործադրող, առաջինն է որպես Հարավային Կովկասի ամերիկյան փոխարքայի թեկնածու», - որակում է մեկնաբանը։
Անդրադառնալով հայկական փորձին ծանոթանալու, սովորելու՝ Սահակաշվիլու տեսլականներին, «Առավոտ» թերթը խտացրել է. - «Եթե, օրինակ, Վրաստանում ոստիկանները փողոցներում ոչ թե սուսուփուս փող են մուրում, ինչպես մեր երկրում, այլ վարորդներից գումար են պահանջում՝ ատրճանակի փողը նրանց քունքին դեմ տալով, այդ դեպքում Քոչարյանն իրո'ք մի խելքը գլխին խորհուրդ կտա: Նույնը վերաբերում է նաեւ պետական համակարգին. չէ՞ որ մեզ մոտ ոչ ոքի չեն թալանում. մարդիկ եւ մասնավոր ընկերություններն իրենք են սեփական կամքով «նալոգ մուծում»: Ահա եւ Քոչարյանը Սահակաշվիլուն կսովորեցնի, թե ինչպես ստեղծել այնպիսի համակարգ, որ ժողովուրդն իր կամքով չինովնիկների եւ ոստիկանների գրպանը կաշառք դնի: Բայց կոռուպցիան ամենակարեւոր հարցը չէ: Վրաստանի նորընտիր նախագահը պետք է որ մտահոգվի, թե ինչպես հաղթել հաջորդ նախագահական ընտրություններում, երբ ժողովրդի էյֆորիան կանցնի, իսկ սոցիալական խնդիրները չեն լուծվի: Ա'յ, «վերընտրվելու» հարցում մեր նախագահը Սահակաշվիլու համար պարզապես անգնահատելի զրուցակից է... Ճիշտ է, Սահակաշվիլին այդ բոլոր հմտություններին կտիրապետի մոտակա մեկ տարում: Առանց իր գործընկերների խորհուրդների», - կանխատեսում է «Առավոտ»-ը:
Ովքե՞ր պիտի կյանքի կոչեն Ռոբերտ Քոչարյանի նոր կարգախոսը՝ «Միասին բարելավենք կյանքի որակը»: Այս առումով, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր դժգոհում է. - «Քաղաքական կոալիցիայի անդամ-կուսակցություններն էլ գերադասում են մանր-մունր խայթոցներ փոխանակել, մեկը մյուսից անկախ շրջագայել մարզերում, միասին ռեւերանսներ անել ընդդիմությանը... Տպավորությունն այնպիսին է, թե պետության որդեգրած քաղաքականությունը իրականացնող իշխանական վերնախավը դեմ չէ օգտվել իշխանության լծակները իրացնելու դիվիդենտներից՝ պատասխանատվության, քննադատության, մանավանդ լուտանքների բեռը թողնելով պետության առաջին, լավագույն դեպքում՝ 2-րդ եւ 3-րդ դեմքերի ուսերին: Եվ այնպես է ստացվում, որ այս երկրում որեւէ պետական մարմին կամ բարձրաստիճան պաշտոնյա որեւէ բանի համար պատասխանատվություն չի կրում: Փոխարենը՝ ամեն ինչի համար ու բոլորի փոխարեն պատասխանատու է երկրի նախագահը»:
«Նրանք վախեցնում են իշխանություններին» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ն այսօր ներկայացնում է երկրորդ՝ երկու հարյուր անուն ընդգրկող ցուցակը այն անձանց, ովքեր, ինչպես վստահեցնում է թերթը, իրենց ընդդիմադիր հայացքների պատճառով գտնվում է իրավապահների, հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Ցուցակում հիմնականում տարբեր կուսակցությունների ակտիվիստներ են:
Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միակարծիք են, որ իշխանափոխությունը պետք է իրականացնել ամենակարճ ժամկետներում: «Սակայն «ամենակարճ ժամկետի» գնահատականի հարցում մոտեցումները խիստ տարբեր են: Եթե ընդդիմությունը բաժանենք ըստ իշխանափոխության ժամկետի նկատմամբ ունեցած մոտեցումների, կստացվի երեք խումբ», - համակարգում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Այդ սկզբունքով բաժանման՝ առաջին տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է, որը մտադիր է իշխանափոխության գործընթաց սկսել հենց մարտ ամսին, երկրորդը ՀԺԿ-ն է՝ «Արդարություն» դաշինքի մյուս կուսակցությունների հետ, որոնք ձգտում են իշխանափոխություն իրականացնել ապրիլին, իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության համար իշխանափոխության ամիսը մայիսն է»:
Վաչե Սարգսյան