Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ օրը շուրջ 80 տոկոսով բարձրացրեց խմելու ջրի սակագինը: Ապրիլի 1-ից շոշափելիորեն կբարձրանա նաեւ ոռոգման ջրի սակագինը: Այդուհանդերձ հանձնաժողովը միայն մասամբ է բավարարել «Երեւանի ջրմուղ-կոյուղի» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների հայտերը:
2003 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացրած հայտերով նշված ընկերությունները պահանջել էին, օրինակ, խմելու ջրի մեկ խորանարդ մետրի սակագինը սահմանել 120 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ, մինչդեռ, մայրաքաղաքում ջուր սպառող բաժանորդները 1 խորանարդ մետր ջրի դիմաց ներկայիս 56 դրամի փոխարեն կվճարեն 90 դրամ, իսկ երկրի մարզերի բաժանորդները՝ ներկայիս 53 դրամի փոխարեն՝ 100 դրամ։
Ապրիլի 1-ից էապես բարձանում են նաեւ ոռոգման ջրի սակագները։ Հանձնաժողովը որոշեց ոռոգման ջրի սակագները տարբերակել՝ ըստ տարածաշրջանների եւ ջրամատակարման եղանակի (կախված նրանից, թե ջուրը ինքնահոս եղանակով է մատակարվում, թե ջրմուղ պոմպերի միջոցով)։ Ընդ որում, այսօր հաստատվեցին ջրօգտագործող ընկերություններին եւ այդ ընկերությունների միություններին մատակարվող ոռոգման ջրի սակագները։ Բնական է, որ մինչեւ անմիջական սպառողին հասնելը սակագինն ավելի բարձր կլինի։
Նիստից հետո «Հայջրմուղկոյուղի» ընկերության (Հայաստանի մարզերի ջրամատակարարը) գործադիր տնօրեն Արբեն Ղուլյանը լրագրողներին ասաց, թե ընկերության փաստացի ծախսերը 2-3 անգամ բարձր են, քան հաստատված սակագնում ներառված ծախսերը։ Բայց, քանի որ Համաշխարհային բանկի վարկերի եւ պետական բյուջեի լրավճարների հաշվին իրենք կարողանում են ծախսերի տարբերությունը փակել, ապա առայժմ ձեռնպահ են մնում սակագնի հետագա բարձրացման պահանջ առաջադրելուց։
Իտալական «Էյ Յութիլիթի» ընկերության կողմից կառավարվող «Երեւանի Ջրմուղ-կոյուղի» ընկերության խորհրդի նախագահ Ռիչարդ Վոլքինգը, իր հերթին, ասաց, թե հաստատված նոր սակագնի պայմաններում իր ընկերության հասույթները ոչ թե կաճեն, այլ կնվազեն: Այդուհանդերձ, իրենք նույնպես սակագնի նոր բարձրացման հայտ չեն ներկայացնի, քանի որ օգտվում են Համաշխարհային բանկի վարկային ծրագրից: «Այլապես ջրի սակագինը պետք է առնվազն երկու անգամ բարձր լիներ», - ասաց Վոլքինգը։
Երեւանի ջրմուղի ղեկավարությունը այսօր խոստացավ մինչեւ տարեվերջ ապահովել մայրաքաղաքի բնակչության 80 տոկոսի շուրջօրյա ջրամատակարարումը եւ բարելավել մատակարարվող ջրի որակը։
Ատոմ Մարգարյան, Երեւան