Չորեքշաբթի օրը Երեւանի պետական համալսարանում «Զինապարտության մասին» նոր օրինագծի դեմ բողոքող ուսանողները պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպման կեսից հեռացել են դահլիճից:
Կառավարության հավանությանն արժանացած եւ Ազգային ժողովում շուտով քննարկվելիք օրինագծով մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողները զրկվում են զինծառայությունից տարկետման իրավունքից: Առաջարկությունից դժգոհ ուսանողները արդեն երկրորդ շաբաթն է՝ դասադուլի, ցույցերի միջոցով արտահայտում են իրենց բողոքը:
Երեւանի պետական համալսարանի ղերկավարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը, պատասխանելով ուսանողների հարցերին, ասաց, թե նոր օրինագծով թվաքանակի առումով բանակը համալրելու խնդիր չի հետապնդվում: Նրա խոսքերով, բոլորն էլ պետք է ծառայեն բանակում՝ առանց բացառության:
«Նկարիչը չի կարող ծառայել բանակում, երաժիշտը չի կարող, բժիշկը չի կարող, մանկավարժը չի կարող. ի վերջո, բա այս երկիրը ո՞վ է պահելու», - զայրացած ասաց նախարարը՝ հակադարձելով նաեւ ուսանողների փաստարկներին, թե այս օրինագծով «գլխատվում է գիտությունը». - «Դրանք բոլորը բանակից խուսափելու պատրվակ են»:
Նախարարը նաեւ նշեց, որ իր համար էական չէ՝ կընդունվի՞ այս օրինագիծը, թե՞ ոչ: «Որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ 18 տարեկանը լրանալուն պես պետք է բանակում ծառայի», - փաստարկեց նա:
Հանդիպմանը մասնակցող ուսանողների մեծ մասը ցուցադրաբար լքեց դահլիճը՝ մասնակցելու մեկ այլ հավաքի, ուր պիտի քննարկեին իրենց պայքարի հետագա քայլերը: Այս հավաքում կրքոտ ելույթներ հնչեցրին ինչպես ուսանողները, այնպես էլ նրանց միացած որոշ դասախոսներ:
Ոորշվել է շարունակել բողոքի ակցիաները. գալիք ուրբաթ ուսանողները հանրահավաք են անցկացնելու Մատենադարանի մոտ:
Ռուզաննա Ստեփանյան, Երեւան