Երեւանի պետական համալսարանի շուրջ հազար ուսանողներ ուրբաթ առավոտյան դասադուլ էին հայտարարել՝ ի նշան բողոքի ընդդեմ «Զինապարտության մասին» նոր օրինագծի, որով մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից:
Նրանք պահանջում են, որ օրինագծի հեղինակը՝ կառավարությունը Ազգային ժողովից հետ վերցնի օրենքի նախագիծը: Գործող օրենքով մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողները ստանում են տարկետում, իսկ ասպիրանտուրայում սովորելու ընթացքում գիտական աստիճան ստացողները ազատվում են զինծառայությունից՝ ըստ մասնագիտության աշխատելու դեպքում:
«Հազար հոգով մեր բանակը չի հզորանա», - ասաց ուսանողներից մեկը: - «Բայց այդ հազար հոգին հետո կազմելու են գիտության ուժը»:
Ցուցարարներին միացել էին նաեւ աղջիկները՝ «Մի զրկեք մեզ տղաներից» կարգախոսով:
Այսօր «Զինապարտության մասին» նոր օրինագծի դեմ բողոքող ուսանողների ներկայացուցիչները պետք է հանդիպեին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, սակայն, ուսանողները հրաժարվել էին մասնակցել հանդիպմանը, քանի որ նախօրոք պայմանավորվածության կար, թե հանդիպմանը պետք է մասնակցեր 50 ուսանող, իսկ հետագայում պարզվել էր, որ կարող են մասնակցել միայն 7-ը:
Բողոքավոր ուսանողներից Արմեն Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպման նախաձեռնությունը Երիտասարդության ազգային խորհրդինն էր, որը ղեկավարում է իշխանական կոալիցիայից Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Վազգեն Խաչիկյանը: Ուսանողները համոզված էին, որ հանդիպման մասնակիցների մեծամասնությունը կողմ է արտահայտվելու օրինագծին, ուստի հրաժարվել են մասնակցել:
«Եթե նախարարը կուզենա հանդիպել նախաձեռնող խմբի կամ համալսարանի ակտիվի հետ, մենք պատրաստ ենք», - ասաց Ավետիսյանը: - «Մենք ասում ենք՝ այո գիտությանը եւ կրթությանը, այո ծառայելուն, այո հայրենիքին ծառայելուն, բայց ոչ՝ «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծին»:
Պաշտպանության նախարարի հետ հանդիպումը, այդուհանդերձ, կայացել է: Հանդիպման մասնակիցներից Երիտասարդության ազգային խորհրդի փոխնախագահ Արամ Սուքիասյանի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հիմնավորել է նոր օրենքի ընդունման նպատակահարմարությունը:
«Հայաստանի Հանրապետությունը գրեթե երկու անգամ ավելացել է մագիստրոսների եւ ասպիրանտների քանակը: Երկորդը այն կոռումպացված վիճակն է, որը արտառոց գաղտնիք չէ», - նախարարի փաստարկներից փոխանցեց Սուքիասյանը: Սերժ Սարգսյանը նաեւ օրինակ է բերել, որ, ասենք, 2002 թվականին ասպիրանտուրա ընդունված բոլոր 211 ուսանողները տղաներ են եղել:
Պաշտպանության նախարարը ասել է նաեւ, որ նոր օրինագիծը հնարավորություն կտա բանակը համալրել համապատասխան մասնագետներով, որոնց կարիքն այսօր իրոք կա:
Ռուզաննա Ստեփանյան, Երեւան