Մատչելիության հղումներ

Ատոմակայանը համակարգից անջատվել էր կարճ միացման հետեւանքով


Մեծամորի ատոմակայանի տնօրենի տեղեկացմամբ, անցած շաբաթավերջին բարձրավոլտ ցանցերում կարճ միացման հետեւանքով ատոմակայանը անջատվել էր էներգահամակարգից եւ բլոկը դադարել էր գործել:

Գագիկ Մարկոսյանը ասաց, որ կարճ միացման հետեւանքով գործել էր բլոկի ավտոմատ անջատիչը. ատոմակայանը չի աշխատել ընդամենը 23 ժամ 55 րոպե: Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կատարվածը չի կարելի համարել «վթար կամ անսարքություն»՝ հավելելով, որ այս պահին կայանը «նորմալ եւ անվտանգ» աշխատում է:

Անցած ապրիլին նույնպես ատոմակայանը որոշ ժամանակով դուրս էր եկել ընդհանուր էներգամահակարգից, երբ Իրան - Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերում պարամետրերի բարձր տատանումների հետեւանքով գործել էր պաշտպանիչ-ինքնակարգավորվող համակարգը:

Մարկոսյանը փոխանցեց նաեւ, որ ատոմակայանը կշարունակի աշխատել մինչեւ ամառ, երբ նախատեսվում է այն երկու ամսով կանգնեցնել՝ կապիտալ վերանորոգման եւ վերաբեռնավորման համար:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG