Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ շաբաթ օրը հաշվետվություն տվեցին ու դրական գնահատականներ ստացան սոցիալական ապահովության ոլորտի պատասխանատուները՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը եւ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրունզե Մուշեղյանը։
Լրագրողներին համառոտ ներկայացնելով իր հաշվետվության բովանդակությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ասաց, որ 2003 թվականին սոցիալական ապահովության համակարգին պետական բյուջեով նախատեսված ողջ գումարը՝ (12 միլիարդ 745 միլիոն դրամ) հատկացվել է։ Համակարգում հաշվառված ավելի քան 220 հազար ընտանիքներից 140 հազարը ստացել են ընտանեկան նպաստներ, իսկ 21 հազարը՝ միանվագ դրամական օգնություններ։ Միջին նպաստը անցած տարվա ընթացքում աճել է 1400 դրամով՝ հասնելով 7700 դրամի։
Նախարարի ներկայացմամբ, անցյալ տարի գործազուրկների քանակը պակասել է 8600-ով, եւ գործազրկության մակարդակն իջել է 9,7 տոկոսի։
2003 թվականին ներդրվեց սոցիալական ապահովության քարտերի համակարգը, եւ այսօր արդեն քարտ ունի 400 հազար մարդ: Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 1-ը քարտատերերի քանակը կհասնի 2 միլիոնի։
Սոցիալական ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրունզե Մուշեղյանը, իր հերթին, հավաստիացրեց, որ 2003 թվականին հիմնադրամի մուտքերի եւ ծախսերի առաջադրանքը ոչ միայն կատարվել, այլեւ գերակատարվել է:
«Այսօր սոցիալական ապահովության ակտիվ վճարումներ են կատարում 418 հազար ապահովադիրներ, մինչդեռ, 2002-ին նրանց թիվը 262 հազար էր», - ասաց Մուշեղյանը: Անցած տարվա ընթացքում միջին կենսաթոշակը աճել-հասել է 7425 դրամի։ Մուշեղյանը հավաստիացրեց, որ այս տարվա ընթացքում եւս կենսաթոշակը կաճի:
Լրագրողների հետ հանդիպման էին եկել նաեւ հինգշաբթի օրը իրենց հաշվետվություները վարչապետին ներկայացրած ու դրական գնահատականներ ստացած քաղաքաշինության նախարար Արա Արամյանը եւ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը։
Քաղաքաշինության նախարարի հավաստմամբ, անցյալ տարի միայն Աղետի գոտում շահագործման են հանձնվել 3119 նոր բնակարաններ, 6235 աշակերտական տեղով 26 դպրոցներ եւ 3 առողջապահական հաստատություններ, «Լինսի» ծրագրով հիմնանորոգվել կամ կառուցվել են 12 մշակութային հաստատություններ։
Արամյանի մատուցմամբ, քաղաքաշինության նախարարությունը անցյալ տարի ուսումնասիրել է հանրապետության բնակարանային ֆոնդը ու պարզել, որ 545 շենքեր առնվազն երրորդ կարգի վթարայնություն ունեն ու անհապաղ վերականգնման կարիք ունեն: «Դրանցից 87-ը մայրաքաղաքում են, որոնց վերականգման նպատակով քաղաքապետարանն արդեն միջոցներ հատկացրել է», - ասաց նախարարը։
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի փոխանցմամբ, անցյալ տարի հաջողվել է գրանցել 340 հազար մարդու սեփականության իրավունքները: Ընդհանուր առմամբ, մինչ այժմ գրանցված սեփականության իրավունքների քանակը կազմել է 1 միլիոն 100 հազար։
Այս հարցում,սակայն, զգալի խոչընդոտներ կան՝ ինքնակամ կառույցներն ու հողազավթումները, իրավական հիմքերի բացակայությունը, որոնք կադաստրի պետական կոմիտեն փորձում է կարգավորել համայնքների հետ միասին:
Մանուկ Վարդանյանի ներկայացմամբ, 544 համայնքներում ավարտված գրանցման արդյունքում 36 հազար հեկտար հող փոխանցվել է քաղաքացիներին: «Այսինքն այդքան հող օգտագործվում էր քաղաքացիների կողմից եւ իրավական դաշտում չէր գտնվում», - պարզաբանեց նա: - «41 հազար շինություններ օրինականացվեցին եւ տեղափոխվեցին իրավական դաշտ»:
Ատոմ Մարգարյան, Երեւան