Ինչպես հինգշաբթի օրը հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանին, հունվարի 15-ին Վաշինգտոնի օդանավակայանում սահմանային իշխանությունները թույլ չեն տվել երկիր մտնել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանին:
Միջադեպի մասին տեղյակ են Հայաստանի արտգործանախարարությունը, Հայստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:
«Թաթուլ Մանասերյանը այցը Միացյալ Նահանգներ կապված չէ նրա պատգամավորական գործունեության հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով Մանասերյանը ԱՄՆ մեկնել է մասնագիտական սեմինարի մասնակցելու նպատակով: - «Նա հաճախ է լինում Միացյալ Նահանգներում, այնտեղ հանդես է գալիս դասախոսություններով»:
Խաչատրյանը փոխանցեց, որ միջադեպը «կրում է ընտանեկան բնույթ՝ կապված է երեխայի խնամակալության հարցի հետ»:
«Հարցով զբաղվում են ե'ւ Հայաստանի արտգործնախարարությունը, ե'ւ Միացյալ Նահանգներում մեր հյուպատոսարանը», - շարունակեց նա: - «Պարոն Դեմիրճյանը զրուցել է Վարդան Օսկանյանի հետ: Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ հարցը կարգավորվի»:
Արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Թաթուլ Մանասերյանը դեռեւս գտնվում է Վիրջինիա նահանգի ներգաղթի ծառայությունների մեկուսարանում, հարցի կարգավորմամբ զբաղվում են դիվանագիտական ծառայությունները:
Կարինե Քալանթարյան, Երեւան