Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին այսօր իրենց գործունեության տարեկան արդյունքների հաշվետվությունները ներկայացրին բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունները, կառավարությանն առընթեր Ջրային ռեսուրսների պետական կոմիտեն։ Այդ գերատեսչությունների աշխատանքը անցած տարվա ընթացքում գնահատվեց բավարար:
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի փոխանցմամբ, 2003 թվականը թեեւ գյուղատնտեսության համար անբարենպաստ էր, սակայն գյուղատնտեսական արտադրանքը 4,3 տոկոս աճ է ունեցել։
Այդուհանդերձ, 2002-ի համեմատ հացահատիկի բերքը պակաս է եղել 27, իսկ խաղողինը՝ 21 տոկոսով։ Նախարարի խոսքերով, չնայած անբարենպաստ պայմաններին, գյուղատնտեսության մեջ դրական փոփոխությունները տեսանելի են. արդեն 2460 տնտեսություններ կան, որոնք ունեն 10 եւ ավելի խոշոր եղջերավոր անասուններ:
«Մենք ընդհանուր խոշոր եղջերավոր անասունի թվաքանակով հասել ենք խորհրդային տարիներին Հայաստանի ունեցած վերջին տարիների թվաքանակին», - ասաց նախարարը:
Լոքյանը հավելեց, որ ընթանում է նաեւ հողատարածությունների խոշորացման գործընթաց, ավելանում է մթերքների եւ պտղի արտահանումը։ Անցյալ տարի, օրինակ, հայ պանրագործները 1100 տոննա բարձրորակ պանիր են արտահանել Ռուսաստան եւ ԱՄՆ:
Նախարարն այսօր գյուղացուն խոստացավ արդեն այս տարի պայմաններ ստեղծել, որպեսզի գյուղացին ապահովված լինի ցածր տոկոսներով վարկերով, էժան պարարտանյութով, ինչպես նաեւ տեխնիկայով եւ մատչելի սակագներով ոռոգման ջրով։
Ատոմ Մարգարյան, Երեւան