Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը նոր պաշտոններն են ստանում


Չորեքշաբթի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով փոխնախարարների պաշտոններ են ստացել քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցություններից «Օրինաց երկիր»-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ:

Վարչապետի որոշումներով տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալներ են նշանակվել Բագրատ Սարգսյանը (ՀՅԴ) եւ Գագիկ Ասլանյանը (նախկին Ազգային ժողովի փոխխոսնակ):

«Օրինաց երիկիր» կուսակցությունը ներկայացնող Կարեն Սարգսյանը նշանակվել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, նույն կուսակցության անդամ Եղիշե Նազարեթյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Բորիս Ալեքսանովն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Հանրապետական կուսակցության անդամ Միշա Վարդանյանը:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG