Երկուշաբթի օրը պաշտոնական Երեւանը ողջունել է անցած տարեվերջին Վրաստանում «թավշյա հեղափոխություն» իրականացրած ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Միխայիլ Սահակաշվիլու համոզիչ հաղթանակը (ըստ նախնական տվյալների) անցած կիրակի կայացած արտահերթ նախագահական ընտրություններում:
Ըստ նախնական տվյալների, Միացյալ Նահանգներում կրթություն ստացած 36-ամյա Սահակաշվիլու օգտին են իրենց ձայները տվել քվեարկությանը մասնակցածների ճնշող մեծամասնությունը:
«Հայաստանի իշխանությունները շնորհավորում են Սահակաշվիլու փայլուն հաղթանակը եւ լիովին վստահ են, որ իսկապես հայ-վրացական հարաբերությունների, հայ-վրացական համագործակցության մեջ դա կարող է բացել նոր էջ, ավելի խորացնել երկու ժողովուրդների համագործակցությունը բոլոր ոլորտներում», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:
Գասպարյանի խոսքերով, Հայաստանի համար շատ կարեւոր էին Վրաստանի ընտրությունները, քանի որ դրանք Վրաստանում պետք է հաստատեին կայունություն՝ անցած նոյեմբերին Վրաստանի երկարամյա ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեի հարկադրական հրաժարականից հետո:
«Դա պետք է Վրաստանում ձեւավորեր նոր իշխանություններ, որոնց հետ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու եւ ավելի խորացնելու երկու երկրների միջեւ եղած համագործակցությունը», - ասաց արտգործնախարարության խոսնակը:
Դեկտեմբերի 29-ին մեկօրյա այցով Հայաստան ժամանած Զուրաբ Ժվանիան (Վրաստանի նորանշանակ պետքարտուղարը) հույս էր հայտնել, որ Վրաստանի նոր ղեկավարության օրոք հնարավոր կլինի խթանել հայ-վրացական հարաբերությունները:
«Մեր միջեւ չեն կարող լինել պրոբլեմներ: Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված այդ առումով», - արտգործնախարար Օսկանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր Ժվանիան:
Ռուզան Խաչատրյան, Երեւան