Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը հինգշաբթի օրը քննարկվեց «Հայռուսգազարդ» ընկերության հայտը, որով պիտի վերանայվեր Հայաստանում գործող բնական գազի սակագինը: Նոր սակագնի սահմանում հետաձգվեց մինչեւ գալիք հունվարի 9-ը:
Ըստ «Հայռուսգազարդ»-ի հայտի, նախատեսում էր 1000 խորանարդ մետր գազի միջին սակագինը ներկայումս կիրառվող 80,13 դոլարի փոխարեն սահմանել 95,7դոլար: Բնական մենաշհորհների կարգավորման հանձնաժողովը, սակայն, քննարկման ու քվեարկության էր ներկայացրել որոշման նախագիծ, որով «Հայռուսգազարդ»-ի հայտը լիովին մերժվում էր, եւ սակագինը մնում էր նույնը:
Սակայն բուռն քննարկումների արդյունքում «Հայռուսգազարդ»-ի ներկայացուցիչներին հաջողվեց համոզել հանձնաժողովին, որ ներկայացված որոշման նախագիծը իրատեսական չէ ու վտանգ է պարունակում:
Իր ելույթում «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը շեշտեց, որ 1997 թվականից ի վեր միակ երկիրը Հայաստանն է, որին մատակարարվող գազի սակագինը սահմանի վրա չի փոխվել: Կարապետյանի շեշտմամբ, դրանում եղել է տնտեսական տրամաբանություն, սակայն դա չի կարող անվերջ շարունակվել: Հանձնաժողովն էլ, առավել եւս, հաստատեց, որ «Հայռուսգազարդ»-ի տարեկան շահույթը կազմում է ընդամենը 3 տոկոս:
«Չեմ կարծում, որ 3 տոկոս շահույթը տրամաբանական է», - ասաց Կարեն Կարապետյանը: - «Չեմ կարծում, որ այդ միջոցների պարագայում մենք կարող ենք մեր ստորգետնյա պահեստարանը պահել, որը մեկ խախուտ գիծ ունի ընդամենը Վրաստանի տարածքով: Չեմ կարծում, որ նման բազայի պարագայում մենք ներդրում կարող ենք բերել: Չեմ կարծում, որ նման բազայի պարագայում որեւիցե մեկը երբեւէ փորձի Իրան - Հայաստան [գազամուղ] կառուցել»:
Նրա խոսքերով, սակագինը «ծախսածածկ» չէ, եւ ներդրողը դժգոհ կմնա: Նրա եզրակացությամբ՝ մենք համակարգը վտանգում ենք ոչ թե թանկ գազ ունենալու, այլ՝ ընդհանրապես բնական գազ չունենալու հեռանկարով:
Հանձնաժողովի ներկայացրած տնտեսագիտական հաշվարկները այնքան փոքր հնարավորություններ էին ենթադրում «Հայռուսգազարդ»-ի համար, որ ավելի շուտ ոչ թե հիմնավորում էին գազի սակագինը նույնը թողելու անհրաժեշտությունը, այլ գալիս էին լրացնելու Կարեն Կարապետյանի ասածը, թե ընկերությունը դժվար թե կարողանա գոյատեւել ընդամենը 3 տոկոսանոց շահույթի պայմաններում:
Շաքե Ավոյան, Երեւան