Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի օրը ընդունել է մի բանաձեւ, որով դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: Խորհրդարանը, դեմ գնալով Շվեյցարիայի կառավարության դիրքորոշմանը, նշված որոշումն ընդունել է 170 կողմ, 67 դեմ ձայնով:
Նույնպիսի որոշումը 2001 թվականին չէր ընդունվել: Ի տարբերություն նախորդ որոշման, որը ենթակա էր կառավարության հաստատմանը, այսօր ընդունված որոշումը կառավարության հաստատում չի պահանջում. այն հորդորում է կառավարությանը՝ ի գիտություն ընդունել որոշումը եւ փոխանցել Թուրքիայի իշխանություններին:
Որոշումը, ամենայն հավանականությամբ, լարվածություն կառաջացնի թուրք-շվեյցարական հարաբերություններում: Անցած հոկտեմբերին, երբ Շվեյցարիայի Վո կանտոնը ճանաչել էր հայոց ցեղասպանությունը, պաշտոնական Անկարան չեղյալ էր հայտարարել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշելին Քալմի-Ռեյի ծրագրված այցը Թուրքիա: 2001 թվականին հայոց ցեղասպանությունը ճանաչել էր նաեւ Ժնեւի կանտոնը:
«Սրանով [Շվեյցարիայի] պառլամենտը ճանաչեց ցեղասպանությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զոհրապ Մնացականյանը: - «Սա իսկապես շատ խորհրդանշական է, որովհետեւ այսօրվա որոշումը եւս մեկ անգամ արտահայտեց Շվեյցարիայի հավատարմությունը մարդկային արժեքներին եւ արդարությունը»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այսօր ընդունված բանաձեւը ունի որեւէ իրավական հետեւանք, Մնացականյանը ասաց. - «Բանաձեւը արտահայտում է Շվեյցարիայի պառլամենտի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Ինչ վերաբերում է շվեյցարական կառավարությանը եւ Թուրքիայի կառավարության միջեւ հարաբերություններին, ինձ համար, իհարկե, դժվար է մեկնաբանել, թե ինչ զարգացումներ կունենան: Մեզ համար այս գործընթացը առաջին հերթին նշանակում է մեր երկրների երկկողմ հարաբերությունների ճանապարհը բացել»:
«Սա համայնքի գործն է, սա համայնքի ջանքերն են: Համայնքը միասնական էր այս գործի մեջ», - անդրադառնալով շվեյցարահայ համայնքի դերին, ասաց դեսպանը: - «Իսկապես շատ ոգեւորիչ էր տեսնել, թե ինչպես է համայնքը աշխատում այս հարցի շուրջ: Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ «Հայ-շվեյցարական գործակցություն» կազմակերպությունը, որը փաստորեն խաղում էր շարժիչի դերը»:
Դեսպանի փոխանցմամբ, 5-6 հազարանոց հայկական համայնքը շատ համերաշխ է: Հայերը այստեղ ներկայացված են ոչ միայն գործարար շրջանակներում, այլեւ երկրի կառավարությունում, շվեյցարական տարբեր ընկերություններում:
Հրայր Թամրազյան, Պրահա
(Լուսանկարում՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշելին Քալմի-Ռեյը)