2004 թվականի պետական բյուջեի նախագծին կապակցված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը ոչ միանշանակ է ընկալվում հայաստանյան գործարարների կողմից։ Գործարար մարդիկ կասկածանքով են վերաբերում հարկային նորամուծությանը՝ շահութաբերության նվազագույն շեմ սահմանելուն՝ ենթադրելով, որ դրա ընդունման արդյունքում արտոնյալ վիճակում գտնվող ու հարկ չվճարող խոշոր գործարարների կաստան շարունակելու է հարկ չմուծել պետական գանձարան։ Իսկ նրանք, ովքեր հզոր «տանիքներ» չունեն, ավելի շատ հարկեր են վճարելու։ Արդունքում՝ ավելանալու է ընդհանուր հարկային բեռը։
Գործարարների շահերը ներկայացնող լոբբիստական կազմակերպություններից Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը այս օրերին ակտիվ քննարկումներ է վարել կառավարության հետ: Միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանի կարծիքով, կառավարության առաջարկած հարկային փոփոխությունների փաթեթը, որոշակի տրամաբանություն ունենալով հանդերձ, գործադրվելու դեպքում շատ քիչ օգուտ կբերի:
Առաջարկվող հարկային փոփոխությունները, նրա խոսքերով, լավագույն դեպքում բյուջեին ընդամենը 2 միլիարդ դրամի հավելյալ եկամուտներ կբերեն: Կառավարության ենթադրությունը, թե Հայաստանում ցանկացած բիզնես առնվազն 5 տոկոս շահույթ է երաշխավորում, գործարարների համար սկզբունքորեն ընդունելի չէ:
«Միանգամայն ընդունելի պետք է համարվի նաեւ փոքր շահութաբերություն ունեցող ձեռնարկությունների աշխատանքը», - ասաց Փիլոսյանը՝ օրինակ բերելով «BMW» գերհզոր ընկերությունը, որը դրանից փոքր շահութաբերությամբ է աշխատում, բայց որի շրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է մեր երկրի Համախառն ներքին արդյունքը:
Գործարարների լոբբինգը որոշակի արդյունքներ տվել է. կառավարությունը համաձայնել է մեղմել հարկային փոփոխությունների առաջարկի այն մասը, որ վերաբերում է ներդրումների հետեւանքով առաջացած վնասների հիմնավորմանը։
Ստուգումների քանակի ավելացման առումով կառավարությունը խորհրդարանին առաջարկել է վերացնել խոշոր գործարարների մոտ ստուգումների քանակի սահմանափակումը։ Հարկ է նշել, որ նման ստուգումներ սկսելու թույլտվության իրավունքը վերապահված է վարչապետին: Գործարարների համար այս առաջարկը սկզբունքորեն ընդունելի է:
Դեկտեմբերի 12-ին հարկային փոփոխությունների փաթեթը պետք է քննարկվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում։ Փիլոսյանի ենթադրությամբ, առաջարկվող հարկային փոփոխությունների ընդունվելու հավանականությունը մեծ է:
«Չէինք ուզենա, որ անցներ, բայց սրա անցնելը մենք այդքան էական չենք համարում: Մանավանդ, որ բազմաթիվ կետերում փոխզիջման գնացել են: Այսօր գործարարները սկզբունքային, լուրջ առարկություններ, կարծես թե չունեն», - ասաց Քրիստ Փիլոսյանը:
Ատոմ Մարգարյան, Երեւան