Նախագահական ընտրություններից արդեն 9 ամիս անց էլ ընդդիմության թիվ մեկ խնդիրը մնում է մոտ ապագայում իշխանափոխության հասնելը: Իշխանափոխության հարցում ընդդիմության տարբեր թեւերի առաջնորդները միակարծիք են. հանգուցալուծումը նոր ընտրությունների անցկացումն է, նոր առաջնորդի ի հայտ գալը սպասվող զարգացումների արդյունք պետք է լինի:
Իշխանափոխության շանսը ընդդիմությունը տեսնում է նախագահ Քոչարյանի վստահության հանրաքվե անցկացնելու մեջ՝ պնդելով, որ անցած ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանի որոշման մեջ ամրագրված այդ առաջարկը պետք է իրականություն դարձնել:
«Բոլորը բնազդով կամ գիտակցաբար հասկանում են, որ դա միակն է, որովհետեւ ի՞նչ ուրիշ այլընտրանք կա այդ նախագծին», - հանրաքվեն նկատի ունենալով՝ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը:
Երկրում առկա սոցիալական դժգոհությունների՝ իրականացած եւ սպասվող թանկացումների, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ զարգացումների՝ եթե դրանք հայերի համար ոչ նպաստավոր ուղղությամբ գնան, համատեքստում ընդդիմությունը ձգտելու է ամեն գնով հասնել Ազգային ժողովի օրակարգ մտած՝ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին հարցի քննարկմանը:
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի խոսքերով՝ եթե ժողովուրդը վստահութուն հայտնի Ռոբերտ Քոչարյանին, իրենք, բնականաբար, կենթարկվեն, եթե ոչ՝ ձեռնամուխ կլինեն ազատ ու արդար ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը:
«Եթե հերթական անգամ իշխանությունները ժողովրդի ազատ կամարտահայտությանը բռնություններով, արյունահեղությամբ պատասխանեն, ապա համընդհանուր քաղաքացիական անհնազանդության կոչերով ենք հանդես գալու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են վստահ, որ հարցը չի փակվի հենց խորհրդարանում. ասենք՝ առաջարկը քննարկվի, ու խորհրդարանական մեծամասնությունը (որը, ինչպես հայտնի է, իշխանամետ է) դեմ քվեարկի, «Ազգային միաբանության» առաջնորդը պատասխանեց. - «Եթե հարյուր հազարավոր մարդիկ գան Ազգային ժողով եւ պահանջեն իրենց ընտրյալներից՝ պատգամավորներից, քվեարկել ի օգուտ հանրաքվեի, ապա ես համոզված եմ, որ արդեն յւորաքանչյուր պատգամավորի պատվի խնդիրը կլինի՝ քվեարկել ի օգուտ հանրաքվեի անցկացման»:
ԱԺՄ առաջնորդի կարծիքով եւս, ժողովրդի ճնշումը պետք է պարտադիր լինի, բայց կոալիցիայի մեջ ընդգրկված իշխանամետ կուսակցությունները նույնպես պարտավոր են որոշում ընդունել:
«Միայն ընդդիմությամբ եւ ժողովրդով դա դժվար կլինի՝ եթե իշխանության մեջ գտնվող կուսակցությունների որոշակի թեւեր չմիանան դրան», - ասաց Մանուկյանը:
Պատասխանելով հարցին, թե ներհայաստանյան այդ զարգացումները՝ եթե տեղ գտնեն, ո՞ւմ կողմից են առաջնորդվելու, Վագեն Մանուկյանը ասաց. - «Եթե Հայաստանում պրոցես լինի, պրոցեսը կառաջացնի իր լիդերներին»:
«Ազգային միաբանություն» կուսակցությունը եւս խնդիր չի դնում, թե ով կլինի սպասվող պրոցեսների առաջնորդը: «Խնդիր է դրվում կազմակերպված հասնել իշխանափոխության», - ասաց Արտաշես Գեղամյանը:
Հրաչ Մելքումյան, Երեւան