Ուրբաթ օրը «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը նախագահող Սամվել Ուզունյանը՝ հայտարարելով, որ իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը, ընդհատեց դատական նիստը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ այդպես էլ հնարավորություն չտալով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ավարտել իր ծավալուն վերջին խոսքը:
Սա, փաստորեն, 2001 թվականի փետրվարի 15-ին սկսված «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության նախավերջին նիստն էր. վերջինում արդեն դատավոր Սամվել Ուզունյանը կհրապարակի դատավճիռը: 2 տարի 9 ամսվա ընթացքում շուրջ 300 դատական նիստ է գումարվել, եւ յուրաքանչյուր նիստի անցկացման անվտանգությունն ապահովելու, հասարակական կարգը պահպանելու, ամբաստանյալներին մեկուսարաններից տեղափոխելու, պետպատվերով փաստաբաններ տրամադրելու համար, ըստ հավաստի աղբյուրների, ներգրավվել են ավելի քան 150 մարդ, պետության բյուջեից ծախսվել է 700 դոլար: Այսինքն՝ ամբողջ դատավարության ընթացքում ծախսերը կազմել են ավելի քան 200 հազար դոլար:
Այսօրվա նիստում վերջին խոսքով հանդես եկող Նաիրի Հունանյանը խոսում էր երկիմաստ, ենթատեքստային նախադասություններով:
Կրկնեց, թե իրենց նպատակը «հայոց կործանման անիվը կասեցնելն էր»: «Ինչ-որ մի բան անել՝ ցնցել ընդարմացած մտքերը հաջողվեց, սակայն ավաղ՝ միայն այդքանը: Ճակատագրի բերումով եւ հանգամանքների թելադրանքով խափանվեց մի ծրագիր, որի իրակագործմանը ես հավատում էի», - ասաց նա՝ արդեն որերորդ անգամ պնդելով, թե իրենց նպատակը սպանություն կատարելը չէր:
Հունանյանն այդպես էլ չտվեց հասարակության համար թերեւս առանցքային հարցի պատասխանը՝ կազմակերպիչներ կա՞ն, թե՞ ոչ: Ամեն դեպքում, կազմակերպիչների առկայությունը ուղղակիորեն չհերքեց, հակառակը՝ իր խոսքում հաճախ օգտագործում էր «հնարավոր կազմակերպիչներ» արտահայտությունը:
«Եղած ապացույցները փաստեցին, որ երկու դեպքում էլ [կազմակերպիչներ լինելու կամ չլինելու] ծրագիրը եղել է հասնել նոր կառավարության ստեղծմանը, վարչապետի հրաժարականին», - ասաց Հունանյանը՝ շարունակելով, թե անգամ եթե կան կազմակերպիչներ, ապա իրենց դրդապատճառները բոլորովին այլ են. - «Ոչ թե անձնական, այլ ժողովրդի շահն է դրդել գնալ այդ քայլին: Ով նեղ անձնական շահեր է հետապնդում, նա միշտ էլ գործում է անկյունից՝ ձգտելով մնալ աներեւույթ, անճանաչելի: Իսկ մեր պարագայում դեռ ես եմ օպերատորի վրա գոռացել՝ ասելով, թե ինչ տեսնում ես՝ նկարիր, թեպետ այդպես էլ չհասկացա, թե ինչպես է, որ 15-20 րոպե կատարված նկարահանումներից մնաց 8 րոպեից քիչ ավելին»:
Ամեն անգամ, երբ Հունանյանն իր խոսքում փորձում էր դուրս գալ մեղադրանքի շրջանակներից, դատավոր Սամվել Ուզունյանը ընդհատում էր նրան. - «Դուք գործի հանգամանքներից խոսեք: Ի՞նչ ունեք վերջին խոսքով ասելու դատարանին»:
«Այն, ինչը ես նախատեսել եմ ասել այս դատարանում, ամեն գնով ասելու են», - հայտարարեց Հունանյանը, սակայն այդպես էլ չկարողցավ ներկայացնել «լրացուցիչ եւ կարեւոր հանգամանքները», քանի որ Ուզունյանը, կրկին ընդհատեց Հունանյանին, երբ վերջինս փորձում էր հրապարակել 2003 թվականի փետրվարի 3-ին նախագահ Քոչարյանին ուղղված նամակը՝ ասելով, թե դա գործին չի առնչվում:
Դահլիճը նույնպես անհանգիստ էր ու լարված. տեղից ռեպլիկներ էին անում մեղադրողները, Արամ Սարգսյանի փաստաբան Օլեգ Յունոշեւը զգուշացրեց, թե օրենք է խախտվում՝ ամբաստանյալին հնարավորություն չեն տալիս վերջին խոսքն ասելու:
Ի վերջո, Սամվել Ուզունյանը բորվբոքված հայտարարեց. - «Ես ահաբեկչական գործ քննող դատավոր եմ եւ չեմ հանդուրժի ահաբեկչությունը դատարանում»: Ինչից հետո հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ:
Կարինե Քալանթարյան, Երեւան