«Հոկտեմբերի 27»-ի դատավարության այսօրվա նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, որը շարունակեց ընթերցել իր ճառը՝ դատական վիճաբանությունների փուլի շրջանակներում, փորձում էր հիմնավորել մեղադրական ճառում տեղ գտած սխալները, կրկին պնդում էր, թե իրենց թիրախը միայն վարչապետ Վազգեն Սարգսյանն է եղել:
Հունանյանի խոսքերով, իր եւ մյուս չորս զինված ահաբեկիչների համար ցմահ ազատազրկում պահանջելը օրենքի շրջանակներից դուրս է: «Նոր Քրեական օրենսգիրքն ընդունողները իրենք էլ չեն հասկացել, թե ինչ են արել», - հայտարարեց նա՝ շարունակելով. - «Չափազանց սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե օրենսդրական փոփոխություններով մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: Այդպիսի բան տեղի չի ունեցել, վերացվել է մահապատիժը, սահմանվել է պատժի նոր տեսակ՝ ցմահ բանտարկություն»:
Ամբաստանյալի խոսքերով, չկա որեւէ օրենք, օրենսդրական ակտ, որտեղ գրված լինի, թե մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ:
Հունանյանի փաստարկմամբ, մահապատժի վերացումը, որպես մեղմացնող հանգամանք, տարածվում է նոր Քրեական օրենսգիրքը ընդունելուց առաջ կատարված բոլոր հանցագործությունների վրա, մինչդեռ նոր օրենսգրքով սահմանված նոր պատժատեսակը՝ ցմահ բանտարկությունը, չի տարածվում այդ օրենսգիրքը ընդունելուց առաջ կատարված հանցագործությունների վրա, ուստի առավելագույն պատժաչափը մնացել է 15 տարվա ազատազրկումը:
Ակնհայտ է, որ ամբաստանյալը իրավաբանական լուրջ օգնություն է ստանում, քանի որ նման տեսակետ առանձին զրույցներում հայտնել են նաեւ մեղադրողներից ոմանք, այլ իրավաբաններ:
Կրկնելով երեկվա իր խոսքերը, թե ահաբեկչության հիմնական թիրախը եղել է Վազգեն Սարգսյանը, Հունանյանը ասաց, թե հենց Վազգեն Սարգսյանի մեղքով էր երկրում ծանր սոցիալական վիճակ ստեղծվել, կեղծվել են ընտրություններ, իշխանության մյուս ներկայացուցիչները զրկված են եղել Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորության շրջանակներում լիարժեքորեն գործելու հնարավորությունից: Իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, ըստ նրա, երկրում վերականգնվել է սահմանադրական կարգը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է աշխատել եւ գործել իր լիազորությունների ողջ ծավալով, տնտեսական աճ է արձանագրվել, բարձրացել է Հայաստանի միջազգային վարկը:
Հունանյանը նաեւ պատմեց, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գիշերը այն ժամանակ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Վահան Շիրխանյանը դեռ մինչեւ հանրապետության նախագահի հետ բանակցությունները զանգահարել էր իրեն եւ առաջարկել բանակցել իր հետ: Սակայն ինքը հրաժարվել է, որովհետեւ եթե բանակցեր Շիրխանյանի հետ, ապա դրանով կչեզոքացներ նախագահ Քոչարյանին:
Հունանյանն ուզում էր ապացուցել, որ ինքը պաշտպանել է նախագահ Քոչարյանին, միայն նրա հետ է բանակցություններ վարել՝ զենքը վայր դնելով ու առանց որեւէ պահանջ ներկայացնելու: Այս բոլորն արել է երկրում «անկայուն եւ քաոսային վիճակ չստեղծելու նպատակով»:
«Դրանով հենց նպաստել եմ, որպեսզի այդ մթնոլորտի մեջ նախագահը դիտվի իբրեւ միակ ուժի կենտրոն», - հայտարարեց նա՝ իրեն վերագրելով նաեւ մինչեւ 2000 թվականի մարտ ամիսը Քոչարյանի պաշտոնում մնալը. - «Նախագահի իշխանությունը մազից էր կախված: Բառիս բուն իմաստով՝ առնվազն մինչեւ մարտի կեսերը մազից էր կախված, եւ այդ մազը, եթե ինձ մնար, կարող էի ամեն վայրկյան կտրել»:
Կարինե Քալանթարյան, Երեւան