Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հաստատում է ընդդիմութան օրինագիծը՝ առանց ներման իրավունքի ցմահ բանտարկության մասին


Չորեքշաբթի օրը Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ներկայացրած օրիանագիծը, որով որոշակի ծանր հանցագործությունների դեպքում նախատեսվում է ցմահ բանտարկություն՝ առանց ներման իրավունքի:

Օրինագծի ակնհայտ նպատակը «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկիչների համար ցմահ բանտարկությունը երաշխավորելն է:

Ազգային ժողովը երեկ (առաջին ընթերցմամբ) եւ այսօր (երկրորդ ընթերցմամբ) գրեթե միաձայն հաստատեց ընդդիմության ներկայացրած այդ օրինագիծը:

Անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ասել էր, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ արդեն կան «որոշակի պայմանավորվածություններ», որ օրինագիծը կքննարկվի հերթական եռօրյայի ընթացքում:

Անցած օգոստոսից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի համաձայն, առավելագույն պատժաչափի՝ ցմահ ազատազրկման դատապարտվածները 20 տարի պատիժը կրելուց հետո կարող են դիմել ներման խնդրանքով: «Արդարություն» դաշինքը, որի մեջ մտնող քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը մինչեւ վերջ դեմ էին արտահայտվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության ընդունմանը, որով Հայաստանում վերացվեց մահապատիժը, այս նախաձեռնությամբ նպատակ է հետապնդում օրենսդրորեն երաշխավորել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների ցմահ բանտարկությունը:

Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը ենթակա է նախագահ Ռոբերտ Քոչարյանի վավերացմանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG