Անցած շաբաթ կառավարության հավանությանն արժանացած 2004 թվականի պետական բյուջեի նախագիծը, ինչպես օրենքն է նախատեսում՝ հաստատման վերջնաժամկետից 60 օր առաջ ներկայացվել է Ազգային ժողովի դատին։ Մինչ խորհրդարանական լիագումար նիստի օրակարգ մտնելը այն դեռեւս պետք է մեկամսյա քննարկումների շրջան անցնի խորհրդարանական հանձնաժողովներում։
Դատելով պետական բյուջեի նախագծից, այն եկամտային մասի կատարման առումով բավականին լարված է լինելու: Գանձման ենթակա 269,1 միլիարդ դրամի ընդհանուր պետական եկամուտների առյուծի բաԺինը՝ ավելի քան 95 տոկոսը գոյանալու է հարկերից. ընդհանուր առմամբ պետք է հավաքվեն 256 միլիարդ դրամի հարկեր, ինչը մոտ 16 տոկոսով ավելի, քան այս տարվա բյուջեով ծրագրածն է (220,5 միլիարդ դրամ)։
Հաջորդ տարվա բյուջեի հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են ունենալու ակնկալվող 7 տոկոսանոց տնտեսական աճի համեմատ։ Պետական բյուջեով նման հավելյալ պարտավորությունների ստանձնումը, թերեւս, մի քանի հանգամանքներով է պայմանավորված։ Նախ՝ հաջորդ տարի չեն լինելու նախորդ տարիներին «Լինսի» հիմնադրամից ստացված վարկերը, ինչը կառավարությանը հարկադրել է դրանք փոխհատուցել հարկերի գծով լրացուցիչ մուտքեր ծրագրելով, քանզի այդ մուտքերի կրճատմանը համապատասխան ծախսերի կրճատումը անհասկանալի կլիներ ոչ միայն Հայաստանի հանրությանը, այլեւ միջազգային դոնորներին, որոնցից կառավարությունը կրկին լուրջ ակնկալիքներ ունի։
Արժույթի միջազգային հիմնադրամը, մասնավորապես, Տնտեսական աճի եւ աղքատության կրճատման վարկի հերթական 13 միլիոն դոլարանոց բաժնեմասի հատկացումը պայմանավորել է հարկային վարչարարության բարելավմամբ։ Հարցը որոշվելու է Հիմնադրամի տնօրենների խորհրդի՝ առաջիկա ուրբաթ կայանալիք նիստում:
Նկատենք, որ եթե «Լինսի» հիմնադրամից ակնկալիքները հաջորդ տարվա բյուջեի նախագծում բացակայում են, ապա Պետական միջնաժամկետ ծախսերի եւ աղքատության հաղթահարման ծրագրերում 2004 թվականի համար «Լինսի» հիմնադրամից ստանալիք, այնուամենայնիվ, պլանավորված է՝ մոտ 23 միլիարդ դրամ։
«Եթե գա, լավ է, եթե չգա, ուրեմն այդ ծախսերը չենք անի», - այս հակասության մասին անցած ամիս ասել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: - «Երբ որ կտա, երբ որ կհամաձայնենք, անմիջապես կմտնենք Ազգային ժողով՝ կավելացնենք»:
2004 թվականը առաջին հետընտրական տարին է, ու կոալիցիան քիչ թե շատ պետք է կատարի սոցիալական բնույթի պարտավորությունները՝ բարձրացնի նվազագույն աշխատավարձը, նպաստները, ուսուցիչների աշխատավարձը։ Այդ պատճառով բյուջեի եկամտային մասում բարձր թվեր ծրագրելը թեեւ դժվար է, սակայն ինքնանպատակ չէ։
Նույն նախարարը հաջորդ տարի հարկային մուտքերի նշաձողի բարձրացումը պատկերացնում է այսպես. - «Ստվերը միայն այդպես կարելի է հանել՝ այնքան, որ էլ ճար չունի [հարկային պաշտոնյան] իր ծանոթներից չվերցնելու»:
Բյուջեի նախագծով նախատեսվում է միայն ստվերում գոյացող եկամուտներից ավելի քան 8 միլիարդ դրամի հավելյալ հարկեր գանձել։ Դրանց կեսը ավելացված արժեքի գծով հարկերն են՝ մոտ 4, 5 միլիարդ դրամ։ Պետական հարկային մուտքերի առյուծի բաժինը, հարկ է նշել, ինչպես նախորդ տարիների է եղել, կազմելու են անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի հարկը եւ ակցիզային հարկը:
Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին, հատկապես շահութահարկին, ապա այդ հարկատեսակի գծով լուրջ աճ չի նախատեսվում. այս տարի ծրագրածի համեմատ ընդամենը 5,5 միլիարդ դրամի հավելում։ Մինչդեռ, դատելով, տնտեսական գործունեության արդյունքում վնասներ ու մեծ ծավալի հարկային պարտքեր կուտակած հայաստանյան ընկերություների ցուցակից, որ այս տարի հրապարկեց հարկային պետական ծառայությունը, շահութահարկի գծով մուտքերը անհամեմատ ավելին պետք է լինեին՝ նախատեսվող աճի առնվազն քառապատիկը։
Ատոմ Մարգարյան, Երեւան