Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետի փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Արդբեջանի՝ արդեն նախկին նախագահ Հեյդար Ալիեւը «աներեւակայելիորեն մոտ էին» Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումային լուծմանը անգամ 2001 թվականի տխրահռչակ բանակցություններից մեկ տարի հետո:
2002 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած՝ հակամարտությանների լուծման խնդիրներին նվիրված կոնֆերանսի հիմնական ելույթում ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպան Ռուդոլֆ Փերինան ասել էր, թե կողմերին մնում էր համաձայնեցնել սոսկ երկրորդական տարաձայնությունները:
ԱՄՆ կառավարության պաշտոնյաների եւ տարածաշրջանային փորձագետների մասնակցությամբ կոնֆերանսի մանրամասները «Ազատություն» ռադիոկայանին հայտնի են դարձել միայն այս շաբաթ:
Կոնֆերանսը կազմակերպել էր ԱՄՆ ազգային հետախուզական խորհուրդը (Կենտրոնական հետախուզական վարչության խորհրդատվական-վերլուծական բաժինն է)` պետդեպարտամենտի համապատասխան վարչության հետ համատեղ՝ քննարկելու նախկին Խորհրդային միության տարածքում չորս հակամարտությունները (Աբխազիա, Հարավային Օսեթիայի, Լեռնային Ղարաբաղ եւ Մերձդնեստր):
Ռուդոլֆ Պերինան բավական հստակ ձեւակերպել էր, որ Ղարաբաղյան խնդիրը մոտ էր կարգավորմանը եւ որ հիմնական սկզբունքները արդեն որոշված էին։ Այդուհանդերձ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը դեռեւս 2002-ի մայիսի իր ելույթում ասել էր, թե 2003-ին երկու երկրներում էլ ընտրություններ են լինելու, եւ սա նոր հնարավորություններ է ստեղծելու։ Նման կարծիք, ի դեպ, անցնող շաբաթ հնչեցրին նաեւ եվրոպական կազմակերպությունների՝ Հայաստան այցելած ներկայացուցիչները։
Փերինան իր ելույթում շեշտել էր նաեւ, որ հակամարտությունների կարգավորման հարցում կարեւոր դեր կարող են ունենալ նաեւ նոր ղեկավարները.- «Նրանք կարող են հսկայական ազդեցություն ունենալ իրենց ժողովուրդների ճակատագրի վրա՝ հատկապես հակամարտությունների լուծման առումով, որտեղ երկրի ղեկավարի դիրքորոշումը շատ կարեւոր է»։
Մյուս կողմից, քննարկման ընթացքում հնչած որոշ վերլուծություններ առիթ են տալիս եզրահանգելու, որ որքան էլ մոտ լինեն երկու երկրները լուծմանը, վերջնական կարգավորումը բավական բարդ է լինելու։
Նույն Փերինան իր ելույթում ասել է, թե այս տարիների ընթացքում շատ առաջարկներ են դրվել սեղանին, բայց վերջում կողմերից որեւէ մեկը հրաժարվում է ընդունել դրանք։
«Բանակցությունների 10 տարիների ընթացքում գրեթե բոլոր հնարավոր գաղափարները առաջարկվել են։ Բայց մարդիկ սպասում են հրաշքի, որ թույլ կտա նրանց լուծել խնդիրը՝ շրջանցելով փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը», - ասել է Փերինան։ - «Հաճախ մարդիկ մեզ հարցնում են՝ երբ է աշխարհը լուծելու այս հակամարտությունը։ Կողմերը հաճախ ակնկալում են դրսի միջամտությունը՝ հույս ունենալով, որ բանագնացները կփաթաթեն մի կողմի համար ընդունելի առաջարկները հակառակ կողմի վզին»։
Ըստ Ռուդոլֆ Փերինայի, մինչդեռ, նման մոտեցումը անիրատեսական է. - «Արտաքին աշխարհի միջամտությունը ավելի շուտ պետք է նպաստի համոզելուն հակամարտության երկու կողմերին, որ իրենք իրենց ուզածին չեն հասնելու եւ պետք է փոխզիջումների գնան»:
Իսկ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա, 1994-1997 թվականներին նախկին Խորհրդային միության տարածաշրջանային հարցերի կոորդինատոր Ջո Փրեսելը իր ելույթում ասել է, թե տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործում «լուրջ խնդիրներ են առաջացնում կողմերի ղեկավարները, որոնք չեն կարողանում նախապատրաստել իրենց երկրների բնակչությանը պայմանագիրը ստորագրելուն»։
«Բոլորը գիտեն, թե ինչպես լուծել հակամարտությունը: Կողմերի ղեկավարները գիտեն, թե ինչպիսին է կարգավորման ծրագիրը, բայց նրանք չեն կարողանում համակերպվել դրա հետ, եւ, ի վերջո, համաձայնությունը փլվում է մանրուքների պատճառով», - ասել է Փրեսելը:
Թերեւս տեղին է ասել, որ է'լ ավելի դժվարությամբ են կարողանում բնակչությանը նախապատրաստել լեգիտիմության տեսանկյունից խոցելի ընտրություններով իշխանության եկած ղեկավարները։ Իսկ այս առումով խնդիրներ ունեն թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի նախագահները:
Ռուսաստանի դիրքորոշմանը վերաբերող իր ելույթում պետդեպարտամենտի վերլուծաբան Էնն Հերրին ասել է, թե Մոսկվան այս հակամարտությունների կարգավորման հարցում առանցքային դեր ունի, բայց Ռուսաստանը «ո'չ լիովին պատրաստ է, ո'չ էլ լիովին ուզում է ստանձնել այդ դերը»։ Հաշվի առնելով հակամարտության կողմերի անզիջում դիրքրոշումը եւ բանակցությունների ձախողման հավանականությունը, Ռուսաստանը չի ուզում լրջորեն ներգրավվել այս գործընթացում։
Մոսկվան ուզում է խուսափել ռիսկից ու, ըստ պետդեպարտամենտի վերլուծաբանի՝ պատրաստ է ընդունել ստատուս քվոն։ «Ռուսաստանը կարող է եզրակացնել, որ ավելի շատ կշահի տարածաշրջանում ունեցած իր քաղաքական լծակները ցուցադրելով, քան դրանք գործնականում կիրառելով։ Այդ պատճառով Ռուսաստանի դիրքորոշումը այս հակամարտությունների վերաբերյալ երկիմաստ է եւ ոչ հետեւողական», - ասել է Հերրին:
2001 թվականի մայիսին Ռուդոլֆ Փերինայի ասածը արդիական է նաեւ այսօր. - «Այս հակամարտությունները կլուծվեն: Բայց որքան երկար հետաձգվեն լուծումները, այնքան ավելի թանկ է վճարվելու դրա համար։ Ադրբեջանի տնտեսությունը խոստումնալից ապագա ունի, եւ Ադրբեջանը կարող է դիմակայել հակամարտության հետեւանքներին։ Հակամարտությունների մեջ ներքաշված տարածաշրջանի մյուս երկրների համար այս կոնֆլիկտները ավերիչ հետեւանքներ ունեն»:
Էմիլ Դանիելյան եւ Աննա Սաղաբալյան, Երեւան