Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հինգշաբթի օրը խորհրդարանական ճեպազրույցներում անդրադառնալով անցած շաբաթվա իրադարձություններին, առանձնացրեց «շաբաթվա զավեշտը, շաբաթվա զարմանքը եւ շաբաթվա զայրույթը»:
Շաբաթվա զավեշտը ընդդիմադիր պատգամավորը համարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի փոխված դիրքորոշումը նախագահ Քոչարյանի վստահության հանրաքվե անցկացնելու հարցում. - «Հավանաբար, պատվեր կատարելու ընթացքում ուղղակի ժամկետները մոռացվել են»:
Իսկ պատգամավորի զայրույթը հարուցել է հետեւյալը. - «Կոալիցիան սակագների հետ կապված հնարավոր թանկացումների հարցերով զբաղվելու փոխարեն զբաղված է աթոռակռիվներով եւ տարբեր տեսակի պաշտոններ բաժանելով»:
Այս առումով շատ ավելի կոշտ էին «Ազգային միաբանություն» կուսակցության գնահատականները, որոնք ներկայացրեց պատգամավոր Ալեքսան Կարապետյանը, ում խոսքերով պաշտոնների նման բաժանումը ավելի հատուկ է «ֆաշիզմին, քան դեմոկրատական երկրին»:
«Պաշտոններում մարդիկ պետք է նշանակվեն ըստ իրենց արժանիքների եւ ըստ իրենց անցած ուղու, փորձի», - ասաց Կարապետյանը:
Կոալիցիայի կուսակցություններից վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբկցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, կադրային նշանակումները մեր իրականության մեջ «ճաշակի հարց են դարձել»:
«Մեզ մոտ դեռեւս չի ձեւավորվել պետական չինովնիկի գաղափարը՝ թե ինչպիսին նա պետք է լինի», - շարունակեց Սահակյանը: - «Խնդիր գոյություն չունի, որ որեւէ կուսակցություն ասում է՝ սա իմ կադրն է եւ այստեղ պիտի նշանակվի, եւ ճնշումներ կան, որ անպայման այդտեղ: Վարչապետը ինքն է միանձնյա որոշում՝ կնշանակի թե չի նշանակի»:
Այսօրվա ճեպազրույցներում «Ժողպատգամավոր» խմբի նախագահ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե իր ղեկավարած խմբակցությունը կարող է մեծանալ հանրապետական պատգամավորների հաշվին, ասաց, թե ցանկացած քաղաքական մարմին պետք է աշխատի այդ ուղղությամբ: «Բայց մենք, ազնվորեն ասեմ՝ լուրջ այդ աշխատանքով չենք զբաղվել», - ասաց Կարապետյանը՝ ավելացնելով այդուհանդերձ. - «Կան մարդիկ, որոնք շատ հարցերում մեզ հետ համակարծիք են»:
Արմեն Զաքարյան, Երեւան