Եկող շաբաթ ինտենսիվ բանակցություններ կսկսվեն կոալիցիայի ուժերի միջեւ փոխնախարարական պաշտոններ բաժանելու շուրջ, - նախանշում է այսօր «Առավոտ» թերթը: - Ներկա փոխնախարարների մոտ կեսը կփոխվի: Այս իրավիճակում կարեւորը, ըստ կոալիցիոն հոգեբանության, այն է, որ պահպանվում է սկզբունքը՝ յուրաքանչյուրին՝ ըստ ընտրություններում հավաքած տոկոսների եւ յուրաքանչյուրին՝ ըստ նախագահին մատուցած ծառայությունների:
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով էլ, բացի պաշտպանության նախարարությունից , ՀՀ ոստիկանությունից ու ազգային անվտանգության ծառայությունից, արտաքին գործերի եւ արդարադատության նախարարություններից, որոնց վրա չի տարածվելու կոալիցիայի ներսում ձեռք բերված համաձայնությունը, մնացած ոլորտներում փոխնախարարների նոր նշանակումներ կլինեն: Ակնհայտ է, որ խոսքը ոչ թե խմբակային պատասխանատվության, այլ ընդամենը տվյալ ոլորտում սեփական կուսակցությամբ «փայ» մտնելու մասին է, - գնահատում է «Հայկական Ժամանակի» մեկնաբանը:- Ու մասնավորապես. նկատելի է, որ Դաշնակցությունն իր համար կադրային լուրջ բանկ է նախապատրաստում՝ անհրաժեշտության կամ պատեհ առիթի դեպքում տվյալ ոլորտի ողջ պատասխանատվությունը ստանձնելու համար:
Թեւակոխեցինք մեր անկախության 13-րդ տարին, եւ անկախ այս թվի դժբախտ խորհրդանիշից՝ ակնհայտ է, որ տարին խնդիրներով հարուստ է լինելու, - ուրվագծում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - Ինչ ասես արժե միայն սակագների բարձրացումը: Բայց Հայաստանի վերնախավը եւս լարումներ է ունենալու թե ներքին , թե արտաքին ասպարեզներում: Այս առումով մեկնաբանն առանձնացնում է . «Կա գործիչ, որի համար առաջիկա տարին ավելի ծանր է լինելու, քան Ռոբերտ Քոչարյանի համար. Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է: Որպես եւ պաշտպանության նախարար, եւ անվտանգության խորհրդի քարտուղար, եւ նախագահի ընկեր ու գլխավոր հենարան, եւ որպես մարդ, ով անցյալ տարիներին մեծ թվով թշնամիներ է կուտակել: Գումարած՝ որ նա է համարվում Քոչարյանի հաջորդը դառնալ հավակնողների ճանապարհին հիմնական խոչընդոտը: Չափազանց շատ հարցերի լուծումն է այսօր անցնում Սերժ Սարգսյանով, եւ այդ պատճառով էլ նա գրավիչ թիրախ է բոլոր հարցերը մեկ հատվածով լուծել սիրողների համար, - ակնարկում է «Գոլոս Արմենիի» մեկնաբանը:
Վերջինիս հայացքով առաջիկայում արագ զարգացումներ ու պայթյունավտանգ իրավիճակներ են սպասվում եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման դաշտում:
Մյուս կողմից՝ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր գրում է . «Առաջիկա ամսվա ընթացքում կարելի է սպասել միջնորդների նոր նախաձեռնությունների եւ ընդհանրապես՝ Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորման հեռանկարների վերաբերյալ ապատեղեկատվության ու սենսացիոն լուրերի նոր խմբաքանակի արտանետում՝ Հայաստանում ու Ադրբեջանում: Այդ գործընթացը առանձնապես մեծ թափ ու սրություն կարող է ստանալ նախագահական ընտրությունների նախաշեմին գտնվող Ադրբեջանում եւ պատասխան ռեակցիա առաջ բերել նաեւ մեր երկրում: Բայց բացառում ենք Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հավանականությունը: Անհանգստանալու լուրջ հիմքեր՝ գոնե տեսանելի ապագայում, գոյություն չունեն: Գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ գալիք բանակցություններում հայկական կողմի կամ կողմերի գերխնդիրը Ադրբեջանից ավելի կառուցողական երեւալու համար անհրաժեշտ դիվանագիտական ճկունություն ցուցաբերելու մեջ է, - մեկնաբանի ընդգծմամբ, - Մեզ համար վաղուց արդեն գոյություն չունի առանձին վերցրած՝ Ղարաբաղյան հիմնահարց: Կա խնդիր՝ պահել-պահպանել ստատուս-քվոն: Միաժամանակ վաղուց եկել է Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ռազմավարական կատեգորիաներով մտածելու եւ ըստ այդմ՝ որոշումներ ու քայլեր ձեռնարկելու ժամանակը: Իսկ դա նշանակում է արագացնել երկրի զարգացման տեմպերը, արդիականացնել տնտեսությունն ու քաղաքական համակարգը, քանզի հենց այստեղ է մեր «աքիլլեսյան գարշապարը», որը կարող է խոցվել ոչ թե այսօր կամ վաղը, այլ ապագայում, երբ մեր պետական բյուջեն կարող է տասնապատիկ անգամ զիջել հումքով հարուստ Ադրբեջանին»:
«Որքան մոտենում են ընտրությունները, Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում իրավիճակը դառնում է մտահոգիչ, - փոխանցում է «Ազգ» թերթի թղթակիցը։- Տարածվում են խոսակցություններ, թե ադրբեջանցիների դժգոհությունների հետեւում թաքնվում է քաղաքականություն, որն ուղղորդվում է Թբիլիսիից։ Արդեն քանիցս,
Նախընտրական պայքարում վրացի քաղաքական գործիչները միմյանց վիրավորանք հասցնելու նպատակով օգտագործում են «հայի մեկը» արտահայտությունը, իսկ նախագահ Շեւարդնաձեն, որ երբեմն հայտարարում է հայ ժողովրդի հանդեպ իր տածած հարգանքի մասին, նման դրսեւորումները բնավ չի դատապարտել»:
Վաչե Սարգսյան, Երեւան