Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը խուսափում է Հայաստանի դեմ պատժամիջոցներից


Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանում որոշվեց Հայաստանին պատժամիջոցների չենթարկել, եւ Հայաստանի նոր պատվիրակության լիազորությունները ճանաչվեցին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նոր պատվիրակության լիազորությունների ճանաչել- չճանաչելու խնդիրն առաջացավ հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո: Դրա վերաբերյալ պատրաստված փաստաթղթում՝ զեկուցող Բերնար Շրայների կողմից, խորհրդարանական վեհաժողովին իրավուքն էր վերապահվում չճանաչել Հայաստանի նոր պատվիրակության լիազորությունները, որպես ոչ ժողովրդավարական ընտրություններով ընտրված խորհրդարանի պատվիրակություն:

Սակայն այսօր, երբ նորացված պատվիրակությունների լիազորությունների ճանաչման հարցը խորհրդարանական վերահոժողի նախագահ Պտեր Շիդերը ներկայացրեց քննարկման, ոչ մի պատգամավոր՝ այդ թվում եւ առաջարկի հեղինակը, ռեպլիկներով հանդես չեկավ: Բոլոր երկրների պատվիրակությունների լիազորությունները ճանաչվեցին ամբողջ ծավալով:

Կիրակի երեկոյան Ստրասբուրգ մեկնած ներ պատվիրակների համար ընդունելություն էր կազմակերպել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Հայաստանյան պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը քննարկման առարկա չդարձավ ոչ վերահաժողովի օրակարգում, ոչ ընդունելության ժամանակ եւ ոչ էլ կուլսիներում:

Պատճառն այն է, որ նախորդ շաբաթվա վերջին Եվրախորհրդի Խորհրդարանական վերհաժողովի բյուրոն որոշել է քննարկման հարց չդարձնել Հարավային Կովկասի ժողովրդավարական համակարգերի զարգացման թեման, ինչի վերաբերյալ խմբերից բազմաթիվ առաջարկներ կային:

Սակայն նախաձեռնողները խնդիրն այսօր ներկայացրեցին խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: Խոսք ասաց հոլանդացի Էրիկ Յուրգենսը՝ պնդելով, թե չի կարելի Եվրոպայի մի մասի՝ Հարավային Կովկասի վիճակին առնչվող խնդիրները չքննարկել, երբ առաջիկայում ընտրություններ են սպասվում Վրաստանում եւ Ադրբեջանում:

Նրա ընդդիմախոսն էր բրիտանացի պատգամավոր Դեյվիդ Ադկինսոնը: Վերջինս էլ պնդում էր, որ չի կարելի քննարկել Վարստանում եւ Ադրբեջանում ստեղծված կացությունը, քանի որ այդ երկրներում 1 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել մինչեւ ընտրությունները: Ի վերջո հաղթեց խորհրդարանական վեհաժողովի եւ բրիտանացի պատգամավորի տեսակետը:

Այսօր առավոտյան ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին հանձնեց Հայաստանի կողմից մահապատիժը վերացնող՝ Մարդու իրավուքնների 6-րդ կոնվեցիայի վավերացման վկայագիրը: Վալտեր Շվիմերը այս քայլը Հայաստանի կողմից գնահատեց որպես դրական զարգացում:

Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին պատասխանելով նշեց, որ Վալտեր Շվիմերի հետ քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների ու տարածաշրջանային համագործակցության խնդիրներ:

Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG