Երեքշաբթի մամլո ասուլիս էր հրավիրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Աշոտ Քոչարյանը: Հանդիպման նպատակն էր նախագահական վերջին այցերի արդյունքների ամփոփումը: Սակայն այդ ամենի մասին հասարակությունը այս կամ այն չափով տեղեկացված է, ուստի խոսնակին հարց ուղղվեց նախագահի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
Աշոտ Քոչարյանի խոսքերով, նախատեսվում է պաշտոնական այց Հնդկաստան, Ռումինիա, իսկ տարվա վերջում նախատեսվում է այցելություն Բրյուսել:
Արտաքին քաղաքականության օրակարգում կան առնվազն մեկ -երկու հարցեր, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի քաղաքական եւ տնտեսական առաջիկա զարգացումների տեսակետից: Մասնավորապես, խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ - թուրքական սահմանի բացման հնարավորությունների մասին է:
«Ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը հայ- թուրքական սահմանի բացման հեռանկարների մասին» հարցին պատասխանելով՝ նախագահի խոսնակը նշեց, որ խնդիրը դրական են գնահատվում, բայց միաժամանակ թերահավատ են: Ամեն դեպքում, ըստ նրա, այդ մասին բազմաթիվ կարծիքներ են հնչել, բանավեճեր են ծավալվել: «Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Օսկանյան-Գյուլ հերթական հանդիպումը, ապա լավ կլինի սպասենք սեպտեմբերի 25-ին: Գուցեեւ նոր զարգացումներ լինեն», կանխատեսեց Աշոտ Քոչարյանը: Նա չմասնավորեցրեց, թե ինչու է պաշտոնական Երեւանը թերահավատ հայ- թուրքական սահմանի բացման առումով, սակայն, անշուշտ հարցի մեջ պարզություն կմտցնի Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
Ղարաբաղյան հարցի առնչությամբ, թե ի՞նչ ֆորմատով կշարունակվեն բանակցությունները հետագայում եւ արդյոք հնարավո՞ր է ձեւաչափի փոփոխություն՝ Ռոբերտ Քոչարյան- որդի Ալիեւ տեսքով, Աշոտ Քոչարյանն ասաց, թե, բնականաբար, պետք է սպասել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ավարտին: Իսկ ո՞վ է նախընտրելի Հայաստանի իշխանությունների համար՝ որպես Ադրբեջանի նոր նախագահ, հարցին էլ ի պատասխան նշվեց, որ դա Ադրբեջանի ներքին գործն է, եւ մենք որեւէ կերպ չենք խառնվում:
Խորհրդարանական ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նախընտրական տրամաբանությամբ պայմանավորված խոստումներին, ասաց, թե գոյություն չունեն «Խնայբանկ»-ում խորհրդային տարիներին ներդրված ավանդները ժողովրդին վերադարձնելու հնարավորություններ եւ համաձայնեց, որ հարցի ամենօրյա արծարծման մեջ առկա են պոպուլիզմի տարրեր: Այժմ նախագահ Քոչարյանին սատարող կառավարող կոալիցիան ԱԺ-ում ստեղծել է ավանդների վերադարձման հնարավորությունը ուսումնասիրող հանձնաժողով: Ներկայիս իրողությունը ինչպե՞ս է գնահատում նախագահ Քոչարյանը: Պարզվեց, նախագահը նորմալ է գնահատում այդ հանձնաժողովի ստեղծումը եւ այդ գործընթացի ուսումասիրությունը՝ «տեսնեք, թե ինչ զարգացումներ կլինեն», եզրափակեց Աշոտ Քոչարյանը:
Արմեն Զաքարյան, Երեւան