Կոալիցիոն համատեղ պատասխանտվությունը,ՀՅԴ Գերագույն մարմնի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, չի ենթադրում համատեղ հաշվետվություն կատարված աշխատանքի մասին:
Կոալիցիայի հուշագրում դաշնակցության առաջարկով է ամրագրվել հրապարակային, պարբերաբար հաշվետվության սկզբունքը, եւ հենց իրենք էլ սկսեցին դա իրագործել: Գործադիր իշխանությունում դաշնակցությանը վստահված են սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտները, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոնները: Այս ոլորտների հաշվետվությունը ներկայացնելիս պարոն Ռուստամյանը խոսեց թաքնված զբաղվածության բացահայտման անհրաժեշտությունից մինչեւ դեղերի շուկայում ստուգումները, հանքերի շահագործումը ստվերից հանելու ծրագիրը եւ դատախազություն հանձնված մի քանի կոնկրետ գործերի մասին, որոնցում հնարավոր է նաեւ կոալիցիոն գործընկերների վերաբերյալ գործեր, թեեւ կոնկրետ դեպքեր եւ անուններ չնշվեցին :
Ինչպես հայտնի է, դաշնակցության անդամ Բագրատ Եսայանն անցյալ շաբաթ երկրի նախագահի խորհրդական նշանակվեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով: Աժ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հաստատմամբ, եթե կոռուպցիայի դեպքեր հայտնաբերվեն, որոնց հետ կապված լինեն կոալիցիայի կուսակցությունների անդամներ, կամ թեկուզ հենց իրենց կուսակիցներ՝ հնարավոր չէ դրանք թաքցնել, քանի որ կուսակցությունը հրապարակայնորեն իր վրա է վերցրել պատասխանատվությունը: Իսկ կուսակցությունը, նրա խոսքերով, բարդ կառույց է, հենց ներսում կարող են լինել անհատներ, որոնք որոշակիորեն խախտեն օրենքը, եւ դրա դեմ պայքարի մեխանիզմը կա: ՀՅԴ-ն նպատակ ունի Հայաստանը դարձնել միջազգային հակակոռպցիոն ԳՐԵԿՕ կառույցի անդամ:
Արմեն Ռուստամյանն հաշվետու ելույթում ասաց, որ իրենց չի բավարարում նախորդ կառավարության աշխատանքային խմբի ներկայացրած հակակոռուպցիոն ծրագիրը: «Արդեն իսկ խնդրահարույց է, թե 300 հազար դոլարի դրամաշնորհը, որը ստացվել է այդ ծրագիրը կազմելու համար, ինչպե՞ս է տնօրինվել: Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ այդ հարցի պատասխանը կտա խորհրդարանում վերջերս ստեղծված՝ օտարերկրյա վարկերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը:
Ասուլիսում պարզվեց նաեւ, որ ՀՅԴ կուսակցությունն իր առջեւ այնպիսի կոնկրետ հարցեր է դրել, ինչպես օրինակ. «Վերջ տալ Հայաստանում արդեն սարսափելի չափերի հասնող թիկնազորների երեւույթին՝ կարգավորելով այդ գործունեությունը օրենքով: Սահմանափակել պետական պաշտոնյաներից շատերի շփացած ու ցոփ ապրելակերպն ու պահվածքը: Կադրային նշանակումներում դադարեցնել անհասկանալի մութ ու գործարքային իրականացումների պրակտիկան» եւ այլն:
Մյուս կողմից նշվեց նաեւ, որ դաշնակցության քաղաքական գործունեությունը չի կարող սահմանափակվել միայն կոալիցիայի շրջանակներում, որի անդամ լինելն ունի իր հերթին ունի առավելություններ ու թերություններ: Արմեն Ռուսատմայնի գնահատմամբ, երբեմն կան մեծամտության եւ անվստահության տարրեր հենց կոալիցիայում: Բացի այդ, շատ հաճախ կոալիցիայի անդամները փորձում են գործել առանձնաբար եւ իրենց կողմը քաշել գործունեության արդյունքները: Այդքանով հանդերձ, ըստ նրա, դաշնակցությունը կոալիցիան պահպանելու համար պատրաստ է որոշակի զիջումների:
Ռուզան Խաչատրյան, Երեւան