Մատչելիության հղումներ

Փոփոխություններ են նախատեսվում «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում


Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որը կներկայացվի Ազգային Ժողովին: Փոփոխության համաձայն, Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիություն չունեցող անձանց համար մեխանիկորեն քաղաքացիություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 31-ից երկարացվում է եւս երեք տարով՝ մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 31-ը։ Փոփոխությունը հիմնականում առնչվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից եւ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններից բռնագաղթված փախստականներին։

Նիստից հետո տրված բրիֆինգում կառավարությանն առընթեր փախստականների եւ միգրացիայի վարչության պետ ագիկ Եգանյանն ասաց, որ այդ որոշումը ընդունվել է, հաշվի առնելով հատկապես վերջին տարիների ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների կողմից ՀՀ քաղաքացիություն ընդունելու գործընթացի արագացումը:

Ըստ ագիկ Եգանյանի, եթե մինչեւ 2000 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն էին ընդունել ընդամենը 7000 փախստական, ապա դրանից հետո ՀՀ քաղաքացի են դարձել մոտ 55 հազար փախստական։

Իսկ փախստականների կողմից քաղաքացիություն ստանալու գործընթացն ակտիվացավ, քանի որ մարդիկ կորցրել են հույսը, թե փախստականի կարգավիճակը պահպանելով երբեւէ ինչոր փոխհատուցում կստանան։

Բացի այդ, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու անհնար է այստեղ տեր դառնալ նույնիսկ ամենախղճուկ վիճակում գտնվող կացարաններին։ Դեռեւս 2000 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի ընդունած մի օրենքի համաձայն, հանրակացարանային սենյակների տեր կարող են դառնալ միայն այն փախստական ընտանիքները, որոնք 3 տարուց ավելի բնակվել են տվյալ հարկի տակ ու միաժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ընդունել։

Ներկա դրությամբ հանրապետության 300 հանրակացարաններում, պանսիոնատներում, հյուրանոցներում եւ այլ տարածքներում առանց սեփականության իրավունքի բնակվում են շուրջ 3000 փախստական ընտանիք.Դրանցից 800ը ապրում է պետական հիմնարկներին պատկանող կացարաններում։ Առաջիկայում այդ ընտանիքների բնակտարածքի մասնավորեցման հարցը կլուծվի մեկ պայմանով, եթե այդ փախստական ընտանիքների անդամները ՀՀ քաղաքացիություն ընդունեն։

ագիկ Եգանյանի փոխանցմամբ, օրերս նա Ժնեւում հանդիպում է ունեցել փախստականների հարցերով ՄԱԿի գերագույն հանձնակատարի հետ ու վերջինիս է հանձնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նամակը, որտեղ մանրամասն շարադրված է փախստականների հիմնախնդրի լուծման վերաբերյալ կառավարության մոտեցումները։
Մասնավորապես, առավել անապահով 4000 փախսատական ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով նախատեսվում է ծախսել 20 միլիոն դոլար՝ ինչպես դոնորներից ակնկալվող գումարներից, այնպես էլ կառավարության բյուջեից։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG