Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա ԱրմենՏելի դեմ


ԱրմենՏելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «պահանջում ենք որակյալ կապ», «պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով: Ակցիայի հեղինակն էր «Հայաստանի առաջադիմական երիտասարդական միություն» կուսակցությունը:

Երիտասարդները հեռախոսներ էին բերել եվ դրանք ջարդուփշուր էին անուն ԱրմենՏելի դիմաց: Ջարդվեցին իսկական եվ խաղալիք բջջային հեռախոսներ, ինչպես նաեւ սովորական լարային հեռախոսներ:

«Մենք պահանջում ենք, որ կատարեն իրենց խոստումը եւ ապահովեն որակյալ կապ»,- ասաց կուսակցության անդամ Ուզունյանը:

ՀԱԵՄ կուսակցության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի խոսքերով,այսպիսով երիտասարներն արտահայտում են իրենց բողոքը ԱրմենՏելի անբարեխիղճ աշխատանքի դեմ: Նշվեց, որ բողոքի միջոցառումները շարունակվելու են, սա ընդամենը առաջին քայլն է, որին հետեւելու են ավելի բազմամարդ ակցիաներ: Երիտասարդները պահանջում են նաեւ, որ Հայաստանի կառավարությունը դիմի ավելի արմատական քայլերի եւ հեռահաղորդակցության բնագավառում ստեղված իրավիճակի շտկման ուղղությամբ շուտափույթ լուծումներ գտնի:

Բջջային Իզի քարտը սեւ շուկայում վաճառվում է 250 դոլարով, եւ, բողոքավորների կարծքով, դա կատարվում է ԱմենՏելի գիտությամբ ու անմիջական մասնակցությամբ: Ցույցին մասնակցում էին նաեւ Արագածոտնի մարզից եկած երիտասարդներ՝ բողոքելով, որ մարզում կապն անմխիթար վիճակում է, յուրաքանչյուր գյուղում աշխատում է լավագույն դեպքում մեկ-երկու հեռախոս, որոնցով հիմնականում հնարավոր չէ որեւէ տեղ զանգահարել:

Շենքի տարբեր հարկերից ցույցին հետեւում էին ԱրմենՏելի աշխատակիցները՝ լուսանկարում եւ նկարահանում էին բակում կատարվող ակցիան: Միջոցառումը բազմամարդ չէր, սակայն ընթացքում անցորդները եւս միանում էին բողոքավորներին, իրենց համաձայնությունն ու աջակցությունն ատահայտելով երիտասարդների նախաձեռնությանը:

Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG