Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի հրամանատարը


Մոսկվա («Ասոշիեյթեդ Փրես»). - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը շաբաթ օրը պաշտոնանկ է արել Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի հրամանատարին՝ վատ աշխատանքի համար:

Գյումրիում տեղակայաված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի հրամատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, պաշտոնից ազատվել է ռազմակայանի գործերին անտեղյակ լինելու եւ վատ աշխատելու համար, ինչի հետեւանքով հնարավոր են դարձել ռազմական ունեցվածքի գողությունը եւ ոչ կանոնադրական հարաբերությունների դրսեւորումները:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աղբյուրը շաբաթ օրը ասել է, թե Տիտովի պաշտոնանկությունը կապ ունի ռազմակայանի պահակակետում երկու տեղացիների սպանության հետ: Այդ երկուսը ոգելից խմիչքներ օգտագործած այլ մարդկանց հետ փորձել էին մուտք գործել ռազմակայանի տարածք եւ չէին ենթարկվել պահակակետում հերթապահող զինվորների հրամանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG