Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը «ջերմորեն ողջունել է» Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումը՝ մահվան դատապարտվածների ներում շնորհելու մասին: Հայաստանում մահվան դատապարտված բոլոր 42 անձանց պատժաչափը նախագահ Քորչարյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով, փոխարինվել է ցմահ բանտարկությամբ:
«Ես հիացած եմ նախագահ Քոչարյանի այս դրական ու գովեստի արժանի քայլով», - ասել է Վալտեր Շվիմերը: - «Մահապատիժը միանշանակորեն հակադրվում է մարդկային արժանապատվությանն ու մարդու իրավունքներին եւ տեղ չունի այսօրվա Եվրոպայում»:
«Նման որոշումը հստակ վկայություն է, որ Հայաստանը վճռական է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման գործում, եւ ցանկանում է լիարժեքորեն ինտեգրվել եվրոպական ընտանիքին», - ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
Երեկ՝ օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի նոր Քրեական օրենսգիրքը, որով նախատեսված առավելագույն պատժաչափը ցմահ բանտարկությունն է: Դեռեւս ուժի մեջ է, այդուհանդերձ, Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին առանձին օրենքը (որն Ազգային ժողովն ընդունել էր՝ սողանցք թողնելով «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու համար՝ եթե դատարանն ընդունի նման վճիռ), որով որոշ ծանր հանցագործությունների դեպքում դատարանները դեռ կարող են մահապատժի դատավճիռ կայացնել:
Սակայն, երբ եւ եթե Ազգային ժողովը վավերացնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների համաեվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, ինչը Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի հանձնառած առանցքային պարտավորություններից է, Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքը կկորցնի իր ուժը:
Նոր քրեական օրենսգրքի դրույթներին համապատասխան, դատապարտյալներից նրանք, ում կատարած հանցագործության համար նոր օրենսգրքով ավելի մեղմ պատիժ է սահմանված, կարող են ազատ արձակվել կամ կարող է կրճատվել նրանց պատժաժամկետը: Դատարանները արդեն վերանայում են վճիռները նոր օրենսգրքի լույսի ներքո եւ կայացնում են նոր վճիռներ: Այդպիսի խնդրանքով դիմումներ ներկայացրած կալանավորների թիվը, ինչպես «Ազատություն ռադիոկայանին ուրբաթ օրը ասել էր արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը, անցնում է 2,5 հազարից:
Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան