«Անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել՝ Հայաստանում ընտրությունների իրավական կառուցվածքը բարելավելու, հանրության վստահությունը վերականգնելու համար», - սա է մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ ուրբաթ օրը հրապարակված վերջնական զեկույցի առանցքային թեզը:
ԵԱՀԿ փորձագետների կարծիքով, նախագահական ընտրությունների համեմատությամբ խորհրդարանական ընտրություններում կար որոշակի առաջխաղացում, մասնավորապես՝ ընտրարշավի ընթացքի եւ մամուլում ընտրությունների լուսաբանման հարցում: Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները նշում են, որ մի շարք սկզբունքային հարցերում, մասնավորապես, քվեների հաշվվման առումով, ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշերին:
Զեկույցում նշված է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը քայլեր է ձեռնարկել ընտրախախտումները կասեցնելու ուղղությամբ, սակայն օրինազանցները պատասխանատվության չեն ենթարկվել. - «Իշխանությունները պարտավոր են վերջ դնել անպատժելիության մթնոլորտին եւ ապացուցել, որ վճռական են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին»:
Միջազգային հանրությունը Հայաստանում նախագահական ընտրությունների փետրվարի 19-ի եւ մարտի 5-ի երկու փուլերը, ինչպես նաեւ մայիսի 25-ի Ազգային ժողովի ընտրությունները գնահատել է որպես «նահանջ ժողովրդավարության սկզբունքներից»: Ազգային ինչ-որ հատուկ մենթալիտետի մասին, մեղմ ասած, ոչ համոզիչ արդարացումներն Արեւմուտքը մերժում է:
ԵԱՀԿ փորձագետները զուգահեռ են անցկացնում Հայաստանում անցյալում տեղի ունեցած ընտրությունների հետ եւ նշում են, որ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների եւ 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների համեմատությամբ վերջին ընտրությունները ընդհանուր առմամբ ավելի ժողովրդավարական էին:
«2002 թվականին լրամշակված Ընտրական օրենսգիրքը հիմնականում ընձեռում է ժողովրդավարական ընտրության հնարավորություն», - ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները, այդուհանդերձ, նշում են, որ լուրջ խնդիրներ է հարուցում ընտրական հաձնաժողովների ձեւավորումը: Քաղաքական երկխոսության միջոցով պետք է գտնել ընդունելի բանաձեւը, որը թույլ կտա ե'ւ վերականգնել հավատն ընտրական հանձնաժողովների նկատմամբ, ե'ւ ապահովել դրանց պրոֆեսիոնալ ու անկողմնակալ աշխատանքը: Ընտրարշավը հիմնականում հանգիստ է անցել, թեեւ առանձին խախտումներ տեղ գտել են:
Անդրադառնալով լրատվամիջոցների աշխատանքի, զեկույցի հեղինակները գրում են, թե, մասնավորապես, հանրային հեռուստատեսությունն այս անգամ հավասար հնարավորություններ է ընձեռել թեկնածուներին: Սակայն մասնավոր կայանները կողմնակալություն են դրսեւորել:
Ընտրություններն ապահովող կառույցների աշխատանքին, արձանագրված է զելույցում, խոչընդոտել է թափանցիկության եւ արհեստավարժության բացակայությունը: Ուշացումով եւ ոչ հստակ պարզաբանումներով ընդունվել են կարեւոր վճիռներ: Թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման խնդրում նկատվել են անհետեւողականության միտումներ:
Զեկույցում նշված է, որ միջազգային դիտորդները գրանցել են բազմաթիվ խախտումներ՝ կեղծիքներ, լցոնումներ, դիտորդների եւ վստահված անձնանց հասցեին հնչեցրած սպառնալիքներ եւ այլն:
Արմեն Քոլոյան, Պրահա