«Մոլորված կամ մոլորեցնող են բոլոր այն հայտարարությունները, ըստ որոնց, մեր երկրում վերջերս ահագնացած սպանությունների ալիքը կապ չունի ընտրությունների հետ», - դիտարկում է այսօր «Ազգ» թերթը։ - «Թերեւս, այո, դրանց միջեւ կապն ուղղակի չէ, սակայն ապահովաբար դաժան հաշվեհարդարների սաստկացումը հետեւանք է ընտրություններում ստեղծված մթնոլորտի, հարաբերությունների։ Տարբեր մակարդակի չինովնիկներ, թաղային պաշտոնական եւ անպաշտոն հեղինակություններ ընտրություններում այնպես ներգրավվեցին տարբեր ատյաններից, մրցակից պաշտոնյաներից իջեցված կեղծարար ծրագրերին եւ ապօրինի առաջադրանքներին, եւ իրենց հերթին այնպես ներգրավեցին քրեականացած տարրերին այդ առաջադրանքների իրականացման գործում, որ մարդկային տականքը, ոճրային բնազդները բարձրացան վեր եւ այժմ անարգել տիրություն են անում մեր հրապարակներում ու փողոցներում։ Մյուս կողմից», - շարունակում է մեկնաբանը, - «ընտրությունների ընթացքում այնպիսի գումարներ են հրապարակ հանվել, այս կամ այն քրեական տարրի գրպանում այնքան փողեր են հայտնվել, որ այժմ կարիք է զգացվում դրանք վերաբաշխելու եւ իրարից խլելու։ Եվ այդ գործընթացում, բնականաբար, առաջացել են տարակարծություններ, որոնք նման մակարդակում միայն արյունոտ հաշվեհարդարներով կարող են լուծվել»:
«Ոչ ոք չի կարող պնդել, որ Էրեբունի համայնքում երեկ պատահած մահափորձն անմիջականորեն կապված է վերջին ընտրությունների հետ։ Սակայն այդ ընտրություններում ստեղծված մթնոլորտն ու փողային եւ անձնամիջյան հարաբերություններն, անշուշտ, կապված են այդ միջադեպի հետ», - ամփոփում է «Ազգ»-ի խմբագրականը:
Նույն թերթի մեկ այլ հրապարակման մեջ անդրադառնալով հնարավոր վարկածներին, մեկնաբանը նշում է. - «Հաշվի առնելով ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) Էրեբունու տարածքային կառույցի ղեկավար Մհեր Սեդրակյանի անվան հետ կապված նախկին պատմությունները, մասնավորապես թաղապետի ընտրության առնչությամբ, խիստ մոտավոր վարկածներից ավելի հավանական կլինեն ընտրական գործընթացների եւ համայնքապետի գործունեության հետ կապվածները»։ «Առավոտ»-ի մատուցմամբ՝ շրջանառվում են բազմապիսի վարկածներ, որոնցից որեւէ մեկը բավականաչափ «փաստական բազա» չունի. - «Առայժմ կարելի է արձանագրել միայն, որ իրավապահների պնդումները «քրեածին հանգիստ վիճակի» մասին, մեղմ ասած, չափազանցված են»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթում ընդգծված է. - «Ե'վ այս, ե'ւ նախորդ բոլոր դեպքերում տուժողները պատահական մարդիկ չեն: Բայցեւ բոլոր նախորդ դեպքերում ինչ-որ մարդիկ ինչ-որ հարց են լուծել: Ոչ ավելի, ոչ պակաս՝ միջնադարյան ինքնադատաստանի տարբերակով՝ միանգամայն թքած ունենալով հասարակական կարծիքի եւ հասարակության անվտանգության վրա: Քրեական այս ցինիզմը երեւակայական սահմաններում պարփակելու միակ լավագույն տարբերակը, թերեւս, խստագույն եւ համարժեք հակաքայլերն են եւ ինչու չէ՝ այդ ցինիզմը ծնող եւ սնող պատճառների վերացումը»:
«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ պատվիրակության ավարտված այցելության հիմնական նպատակին, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պարզաբանում է. - «Քանի որ մոտ ժամանակներս նախատեսվում է ԵԱՀԿ առաքելության վերջնական զեկույցի հրապարակումը, նրանց հետաքրքրում էր, թե ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում մենք ինչ քայլեր ենք ձեռնարկել: Վերջնական եզրակացությունը ներառելու է ընտրական գործընթացն ամբողջությամբ՝ նաեւ ընտրություններից հետո իշխանությունների ձեռնարկած քայլերին գնահատական տալու տեսանկյունից: Այս իմաստով հանդիպումը երկուստեք օգտակար էր եւ, հուսով եմ, դրական անդրադարձ կունենա վերջնական եզրակացության վրա»: «Ներկայացվեց, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները անարձագանք չեն մնացել», - շարունակում է Թորոսյանը: - «Սահմանադրական դատարանի որոշմամբ, մի շարք ընտրատարածքներում դրանք չեղյալ են հայտարարվել եւ անցկացվել են կրկնական ընտրություններ: Ընտրությունների ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների առնչությամբ հարուցվել է 26 գործ, որոնցից 13-ը ավարտված է, 6 գործ ուղարկված է դատարան: Այսինքն՝ ընտրախախտների նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկվել են»: Անդրադառնալով «Ա1+»-ի հարցին, Ազգային ժողովի փոխխոսնակը նշում է. - «Կապուղիների վերջին մրցույթին անդրադարձ չի եղել, թեպետ չեմ բացառում, որ այդ հանգամանքը ինչ-որ կերպ իրենց զեկույցում արտահայտվի: Որովհետեւ վերջին մրցույթի հետ կապված բացասական արձագանքներ կան միջազգային կազմակերպությունների կողմից: Ցավալին այն է, որ այսօր դժվար է փաստարկներ գտնել հօգուտ մրցույթի նման ելքի»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Այբ-Ֆե» թերթում բանաձեւում է. - «Հայաստանի իշխանությունները փաստորեն Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները կամ խորհուրդները կատարում են այնքանով, որքանով դա չի սպառնում իրենց իշխանությանը: Որքան էլ Եվրախորհուրդը եւ ԵԱՀԿ-ն կարեւորում են ընտրությունների արդար անցկացումը, այդ հարցում նույնիսկ պատրաստ են հրաժարվել Եվրախորհրդից էլ, ամեն ինչից էլ, բայց միայն իրենք իշխանությունը պահեն... Այս տեսակետից», - շարունակում է Իշխանյանը, - «ցանկացած ավտորիտար կամ տոտալիտար իշխանություն վախենում է ազատ խոսքից: Նույն «Ա1+»-ի հարցը, որը ազատ խոսք է, չի մտնում վերոհիշյալ հոգեբանությամբ իշխանությունների տրամաբանության մեջ»:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կարինե Խոդիկյանը, «Առավոտ»-ում անդրադառնալով մեկնաբանություններին, թե «Ա1+»-ին եթեր չթողնելը քաղաքական վճռի հետեւանք է, նշում է. - «Եթե նույնիսկ այդպես չէ՝ արդեն հասարակական որոշակի ընկալում կա, թե սա քաղաքական վերաբերմունք է»:
Հրաչ Մելքումյան