Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը պաշտոնանկ է անում Երեւանի քաղաքապետին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ: Մայրաքաղաքի նոր քաղաքապետը Երվանդ Զախարյանն է:

Նախկինում նախարարական պաշտոններ զբացեղրած Երվանդ Զախարյանը մինչեւ այս նշանակումը կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետն էր: Այդ պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, նշանակվել է նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը:

Ռոբերտ Նազարյանի պաշտոնանկությունը սպասվում էր՝ թերեւս պայմանավորված անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Նրա առաջնորդած «Հզոր Հայրենիք» կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը եւ տեղեր չստացավ Ազգային ժողովում:

Ռոբերտ Նազարյանի Երեւանի քաղաքապետ էր նշանակվել 2001 թվականի հունվարին:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG