Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քննադատում է Հայաստանի ընտրությունները


Աթենք («Ֆրանս Պրես» գործակալություն). - Եվրամիության հունաստանյան նախագահությունը քննադատում է Հայաստանում մայիսին անցած խորհրդարանական ընտրությունները՝ որպես կեղծիքներով ու ահաբեկումներով անցած ընտրություններ:

«Եվրամիությունը ցավում է, որ ընտրական ողջ գործընթացը մի ամբողջ շարք առանցքային կողմերով չի համապատասխանել միջազգային չափանիշերին», - ասված է նախագահության հայտարարության մեջ: - «Եվրամիությունը հատկապես մտահոգված է քվեների հաշվարկման ընթացքում կեղծիքների կրկնությամբ, ընտրական հանձնաժողովներում [քաղաքական ուժերի] անհամամասն ներկայացվածությամբ, վստահված անձանց ահաբեկմամբ եւ ընտրությունների արդյունքների հրապարակման գործում անբավարար թափանցիկությամբ»:

Ըստ հայտարարության, պրոբլեմները կրկին տեղ են գտել, թեեւ փետրվարին անցկացված նախագահական ընտրություններից հետո Հայաստանը խոստացել էր բարելավել ընտրությունների թափանցիկությունը:

Եվրոպական դիտորդները մույնպես մատնանշել են, որ մայիսի 25-ի քվեարկությունը անցել է լայնատարած ընտրախախտումներով, ինչի արդյունքում խորհրդարանական աթոռների մեծամասնությունը բաժին է հասել նախագահամետ կուսակցություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG