Նորընտիր խորհրդարանի ամենամեծ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցությունը, չնայած նախագահական նստավայրից հնչած առարկություններին, գլխավորելու է կուսակցության ղեկավար անդամ Գալուստ Սահակյանը:
Հունիսի 19-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խմբակցության նիստում Սահակյանը կրկին ընտրվել է խմբակցության նախագահ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հանրապետական կուսակացության մոտ կանգնած անանուն աղբյուրները, նախագահական նստավայրից մի քանի այլ թեկնածուների «ապրոբացիա» էր կատարվել: Տրվում էին Վազգեն Խաչիկյանի եւ Հերմինե Նաղդալյանի անունները:
Ինքը՝ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց նախագահի աշխատակազմի հետ տարաձայնությունների առկայությունը: Պատասխանելով հարցին, թե նախագահի աշխատակազմը առարկել է իր թեկնածության դեմ, քանի որ ինքն էլ դեմ է եղել Արթուր Բաղդասարյանի թեկնածությանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, Սահակյանը ասաց. - «Ավելի շատ վելուծաբանների եզրակացության հետեւանք է, քան լուրջ որեւէ խնդիր է եղել»:
Հանրապետականներից ոմանք դժգոհ են «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ կուսակցությունների հետ կազմած կոալիցիայի շրջանակներում Ազգային ժողովի ղեկավար մարմիններում ՀՀԿ-ի ներկայացվածությամբ: 39 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցությունը ներկայացված է նույնկերպ, ինչ 11 անդամ ունեցող Դաշնակցությունը:
Արմեն Զաքարյան, Երեւան