Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ Հայաստանում հավատարմագրված արեւմտյան երկրների բարձրաստիճան դիվանագետները հայաստանյան իշխանություններին ուղղված բաց նամակում շեշտում են վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացնելու անհրաժեշտությունը:
Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղված բաց նամակում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները, բարձրաստիճան դիվանագետներ Միացյալ Նահանգների եւ Իտալիայի դեսպանություններից նշում են, որ գարնանը ընդունված Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են զրպարտությանն ու վիրավորանքին «լրջորեն սպառնում են Հայաստանում ազատ արտահայտվելու իրավունքին», ինչը ամրագրված է Հայաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում:
Նամակը, որը ստորագրել են նաեւ մի շարք միջազգային եւ տեղական լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մատնանշում է Քրեական օրենսգրքի հոդվածները, որոնք զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսում են ազատազրկում մինչեւ երեք տարի ժամկետով: Նշվում է նաեւ օրենսգրքի մեկ այլ հոդված, որով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում կամ հրապարակային ելույթներում իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար սահմանվում է տուգանք կամ ազատազրկում մինչեւ երկու տարի ժամկետով:
«Սույնով համոզմունք ենք հայտնում, որ դուք կիսում եք մեր այն տեսակետը, որ զրպարտությունն ու վիրավորանքը պետք է ապաքրեականացվեն, եւ իրավական լուծումները պետք է նախատեսվեն քաղաքացիական, այլ որ թե քրեական օրենսդրությունում, կամ էլ Քրեական օրենսգիրքը դրանց համար որպես պատժամիջոց չպետք է սահմանի ազատազրկում», - ասված է նամակում:
«ԵԱՀԿ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ հստակ է՝ նախ, զրպարտության մասին հոդվածները չպետք է ընդգրկված լինեն Քրեական օրենսգրքում», - առանձին հայտարարության մեջ ասել է Ռոյ Ռովը: - «Երկրորդ, չպետք է ավելի շատ պաշտպանություն նախատեսված լինի պետական պաշտոնյաների համար: Բոլոր քաղաքացիները հավասար են»:
Էմիլ Դանիելյան, Երեւան